×


Մինչեւ 70% զեղչ LaGalleria-ում` Ամանորը շքեղ եւ նրբաճաշակ դիմավորելու համար :)

Ամանորին ընդառաջ LaGalleria լյուքսային բուտիկների հայաստանյան ցանցում մեկնարկել են 40-70% ձմեռային զեղչերը: Հյուսիսային պողոտա 3 հասցեում գտնվող “LaGalleria Woman”, “LaGalleria Man”, “Corneliani” խանութ-սրահներում զեղչերը գործում են ինչպես գարուն-ամառ, այնպես էլ աշուն-ձմեռ տեսականու համար:

Մինչեւ 70% զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում


Դեկտեմբերի 13-ին, այս առիթով գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել, որի ընթացքում LaGalleria-ի հաճախորդները ոչ միայն իրենց գնումներն են կատարել, այլեւ օգտվել են տոնական հյուրասիրությունից եւ ունկնդրել դիջեյի թեմատիկ երաժշտական սեթերը:  

Խանութ-սրահներում, որտեղ վաճառվում են “Alexander McQueen”, “ETRO”, “Gucci”, “Christian Dior”, “Ermanno Scervino”, “Dolce&Gabbana”, “SaintLaurentParis” եւ հանրահայտ այլ ապրանքանիշերի որակյալ հագուստ, կոշիկ, պայուսակ, զարդեր ու այլ պարագաներ, կարող ես մեծ խնայողությամբ ավելի շատ գնումներ կատարել:):

Մինչեւ 70% զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում


LaGalleria-ի մարքեթինգի պատասխանատու Անի Սեդրակյանը նշել է, որ այս տարվա ընթացքում “LaGalleria Woman”-ում արդեն վաճառվում է “Fendi” բրենդի կանանց համար նախատեսված հավաքածուն, հաջորդ տարի կներկայացվի նաեւ “Stella McCartney” բրենդը: 

Մինչեւ 70% զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում


“Քանի որ Ամանորից առաջ մարդիկ ավելի շատ են գնումներ անում, նրանց համար զեղչերից օգտվելը դառնում է հաճելի եւ շահավետ հնարավորություն: Հայտնի բրենդներ, սիրված դիզայներների հավաքածուներից նմուշներ, կոկտեյլներ ու հյուրասիրություն. փորձում ենք ստեղծել անհրաժեշտ նախադրյալները, որոնք գնումները կդարձնեն ավելի հաճելի եւ տոնական”,-նշել է նա:

Մինչեւ 70% զեղչ` “LaGalleria” բրենդային բուտիկներում


Նոր տարին շքեղ ու նրբաճաշակ տեսքով դիմավորելու համար այցելեք LaGalleria-ի հարմարավետ եւ գեղեցիկ սրահները: Մաղթում ենք հաճելի գնումներ, իսկ տեղեկությունների համար կարող եք այցելել lagelleria.am կամ հետեւել LaGalleria-ի ֆեյսբուքյան էջին

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին