×


Միսթր X-ն ու Սվետլանա Բոսնոյանն աշնանը կամուսնանան :)

Արթուր Հակոբյանի` երգիչ Միսթր X-ի եւ երգահան-հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի սիրո պատմությունն ու նշանադրության մասին BRAVO.am-ը պատմել է: Զույգի պսակադրությունը սարերի ետեւում չէ:): Նրանք միմյանց սիրո ու հավատարմության խոստում կտան աշնանը, իսկ հարսանիքի բացառիկ անդրադարձը կվստահեն հենց մեզ:

Արթուր Հակոբյանը եւ Սվետլանա Բոսնոյանը


Մինչ այդ Սվետլանայի հետ զրուցել ենք սպասվելիք նորությունների, հայտնիների հետ համագործակցության մասին եւ ոչ միայն: Պարզվում է` այս ամառը զույգի համար բուռն աշխատանքային է. արձակուրդը կվայելեն աշնանը` հարսանիքից հետո: Հոկտեմբերին նրանք նավով կշրջագայեն դեպի Մեքսիկա, Արթուրը սիրելիի համար եւս երկու անակնկալ ուղեւորություն կնախաձեռնի:):

«Հիմա երկուսս էլ ծանրաբեռնված գրաֆիկ ունենք. նոր երգերի խոսքերի վրա եմ աշխատում, որոնք շուտով հանրությանը հայտնի կդառնան: Արթուրը համերգային շրջագայության է պատրաստվում: Միասին էլ գործ ուենք. ցանկանում ենք մեր համագործակցության արդյունքում ծնված երգերի հավաքածու թողարկել»,- ասել է երգահանը:

Սվետլանա Բոսնոյանը եւ Արթուր Հակոբյանը


Նրա փոխանցմամբ` սիրելիի համար մեծ դժվարությամբ է երգի խոսքեր գրում. «Արթուրն այդ հարցում ինձնից շատ ավելի երկար տարիների փորձ ունի եւ բացի այդ, գրեթե երբեք չի երգում կոմերցիոն երգեր»:

Այլ երգիչների հետ Սվետլանան մեծ սիրով է համագործակցում.«Կոմպոզիտորներն, արդեն իսկ ունենալով պատրաստ երաժշտությունը, ինձ առաջարկում են գրել խոսքերը: Հաճախ նաեւ կատարողներից եմ առաջարկներ ստանում: Գրելիս առաջնորդվում եմ կարեւոր մի քանի սկզբունքով. նախ ամեն կատարողի համար իր ոճին եւ ժանրին հատուկ բառեր ու թեմա եմ փորձում ընտրել, հետո գերադասում եմ խորիմաստությունը պարզության մեջ: Որպես այդպիսին, կատարողների սեւ ցուցակ չունեմ, այ, երաժշտության հարցում բծախնդիր եմ: Պատահել է` հրաժարվել եմ կոնկրետ երաժշտության համար խոսքեր գրելուց, բայց ոչ երբեք արտիստի հետ համագործակցելուց: Նաեւ շրջանցում եմ առաջարկներ, երբ ինձնից պահանջում են ցածրորակ, պարզունակ բառեր»:

Սվետլանա Բոսնոյանը, Արթուր Հակոբյանը եւ Անի Քրիստին


Հայ հայտնիներից ոմանց հետ նա առիթ է ունեցել համագործակցել մի քանի անգամ .«Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ իմ խոսքերով եւ Ռիչարդ Մադլենյանի երաժշտությամբ նորանոր երգեր են լույս տեսնում, բազմիցս աշխատել եմ նաեւ Արսեն Գրիգորյանի եւ Հայկոյի հետ: Երգիչ-երգչուհիներից հաճախ եմ համագործակցում Անի Քրիստիի, Էրիկի, Մարտին Մկրտչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմոյի, Նորոյի, Արմենչիկի, Լիլուի, Ռազմիկ Ամյանի եւ այլոց հետ»:

Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Սվետլանա Բոսնոյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին