×


\"Մի′ նայիր”. Միհրան Ծառուկյանը նոր տեսահոլովակ ունի

Տեսախցիկներ, լույսեր, երգիչ, երաժշտություն, հերոսուհի… Միհրան Ծառուկյանը դարձյալ նկարահանման հրապարակում է եղել: Նրա նոր տեսահոլովակը նկարահանվել է “Մի′ նայիր” երգի հիման վրա:

Միհրան Ծառուկյանը


“Երգի պրեմիերան կանենք հենց տեսահոլովակի տեսքով: Հուսով եմ` անակնկալս  դուր կգա հանդիսատեսին ու իմ երկրպագուներին”,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է Միհրան Ծառուկյանը` տեղեկացնելով, որ աշխատել է ռեժիսոր Արտյոմ Աբովյանի եւ ոճաբան Արայիկ Գաբաջյանի հետ:

Խոսելով երգի եւ տեսահոլովակի սյուժեի մասին` երգիչը շեշտել է, որ իր մարմնավորած հերոսը, նրա ապրումներն ու երգի բառերը բոլորովին կապ չունեն իր հետ եւ չեն արտացոլում իր հոգեվիճակը:

Աննա Դավթյանը եւ Միհրան Ծառուկյանը` “Մի′ նայիր” տեսահոլովակի նկարահանումներին


“Աղջիկը, կորցնելով սիրած տղային, որոշ ժամանակ անց զղջում է, ուզում հետ վերադարձնել, բայց արդեն ուշ է լինում… Տեսահոլովակն ավելի շատ իրավիճակային է եւ ներկայացնում է սիրելիին կորցնելուց հետո մարդկանց ծանր ապրումներն ու հոգեվիճակը”,-պատմել է Միհրան Ծառուկյանը:

Միհրան Ծառուկյանը


“Մի′ նայիր”-ի հերոսուհուն մարմնավորում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Աննա Դավթյանը, որն առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում.“Բավական հետաքրքիր է. որպես դերասանուհի` պետք է մի քանի րոպեում ավելի խոր ու խտացված ներկայացնես ապրումներդ, հոգեվիճակդ”:

Աննա Դավթյանը եւ Միհրան Ծառուկյանը` “Մի′ նայիր” տեսահոլովակի նկարահանումներին


Նաեւ սերիալներում հանդես եկող Աննան մեզ հետ զրույցում նշել է, որ մինչ այս հրաժարվել է տեսահոլովակներում նկարահանվել. “Ցանկանում էի անպայման որպես դերասանուհի հանդես գալ, այլ ոչ թե գեղեցիկ արտաքինով մեկը, որին “օգտագործում” են տեսարաններ ստանալու համար”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Դիանա Բոստանջյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW