×


Մխիթար Ավետիսյան.«Իրականում ես չեմ վթարի ենթարկվել»

Համացանցում լուրեր են տարածվել, որ Մխիթար Ավետիսյանը վթարի է ենթարկվել իր «Nissan Xterra» մակնիշի ավտոմեքենայով: BRAVO.am-ի հետ զրույցում, սակայն, դերասանն այլ բան է ասել.«Ես վթարի չեմ ենթարկվել: Մեքենայիս ղեկին ընկերս է եղել: Հավաքվել էինք, ծխախոտը վերջացավ, ու ընկերս իմ մեքենայով գնաց դրա հետեւից, բայց չվերադարձավ: Մենք գնացինք նրա հետեւից, գտանք ավտոմեքենան` բախված էլեկտրասյանը, իսկ ես էլ ներկայացա որպես մեքենայի տեր»:

Մխիթար Ավետիսյանը` դստեր հետ


Մխիթարի խոսքով` բարեբախտաբար, ընկերը չի տուժել.«Միայն մեքենան է վնասվել, իսկ էլեկտրասյունը տապալվել է գետնին: Պատճառն ավտոմեքենայի առաջ դուրս եկած շներն էին»:

Մխիթար Ավետիսյանը` կնոջ հետ


Դերասանը նշել է` թեեւ ավտոմեքենան ջարդուխուրդ է եղել, ուրախ է, որ ընկերը կողքին է.«Շատերը` հարազատներ, ընկերներ, զանգահարեցին՝ իմանալու եղելությունը, մտածում եմ` եթե նրանից յուրաքանչյուրը 50 դոլար տա, նոր ավտոմեքենա կգնեմ:): Առաջիկայում անպայման նոր մեքենա եմ ձեռք բերելու»:

BRAVO.am-ը անվտանք երթեւեկություն է մաղթում բոլոր վարորոդներին:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մխիթար Ավետիսյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW