×


Մկո.«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ…»

Մկրտիչ Արզումանյանն այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ արժանացել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչմանը: Դերասան-հումորիստը լուրն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ինքնատիպ ձեւով` օգտագործելով «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Մհեր Մկրտչյանի պատկերավոր արտահայտություններից մեկը:):

Մկրտիչ Արզումանյանը


«Նստած իմ համար սոխ ու հաց կուտեի, մեկ էլ շրխկ` պարզվեց վաստակավոր արտիստ եմ։ Շնորհակալ եմ աշխատանքս նման բարձր գնահատականի արժանացնելու համար։ Շնորհավոր տոնդ, իմ Հայաստան»,-գրել է սիրված դերասանը:

Արամեն


Նշենք, որ այսօր ՀՀ վաստակավոր արտիստի կոչում են ստացել նաեւ դերասան Արմեն Մարգարյանը, երգիչներ Արամեն, Սիրուշոն եւ Մհերը: «Սա իմ և իմ հանդիսատեսի 10-ամյա աշխատանքի ամենաթանկ գնահատականն է»,-նշել է Արամեն, իսկ Մհերը գրել է, որ ամբողջ կյանքը սպասել է այս օրվան եւ կոչմանը:

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին