×


Մհերը՝ կնոջ հետ

Մհեր. «Մենք պատրաստ ենք ընդունել մեր առաջին բալիկին»

Մհերն ու կինը ձմեռային արձակուրդի համար ընտրել էին Եգիպտոսը, որտեղ անցկացրած հետաքրքիր օրերի մասին երգիչը պատմել է BRAVO.am-ին: Նրա հետ զրուցել ենք նաեւ «Եվրատեսիլ 2018»-ին մասնակցելու երազանքի եւ հայր դառնալու մեծ ցանկության մասին:

«Ամուսնությունից հետո հանգստի չէինք մեկնել եւ միայն վերջերս կարողացանք իրականացնել ուղեւորությունը: Մեկնեցինք Եգիպտոս, քանի որ սիրում եմ այդ երկիրը, շատ անգամներ եմ եղել այնտեղ, տեղյակ եմ ամեն ինչից: Լավ ժամանակ անցկացրինք, իսկապես հանգստացանք, տարբեր էքստրեմալ իրավիճակներում հայտնվեցինք՝ էքսկուրսիաներ, սաֆարի, օդապարիկ, մոտորանավակ»,-պատմել է երգիչը:

Մհերը՝ կնոջ հետ


Այսօր Մհերի ողջ ուշադրությունը սեւեռված է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին, մրցութային իր երգի հիման վրա նաեւ տեսաոլովակ է նկարահանել. «Միշտ սպասել եմ` երբ կգա այն օրը, որ մասնակցեմ մրցույթին: 9 տարի առաջ նախընտրական փուլին գրավել եմ երկրորդ տեղը, այժմ, կարծում եմ, ժամանակը հասունացել է, որ ներկայացնեմ իմ երկիրը երաժշտական այդ մրցույթում: Իմ մասնակցությունը շատ կարեւոր եմ համարում: Յուրաքանչյուր արտիստ էլ ունի երազանք, իմ երազանքն է ներկայացնել իմ երկիրը, ժողովրդին, բարձրացնել դրոշը, ինչը շատ պատասխանատու քայլ է»:

Երգչը նշել է նաեւ, որ ամուսնությունից հետո կյանքը շատ է փոխվել, մեծացել է պատասխանատվության զգացումը,  նաեւ հայր դառնալու մեծ ցանկություն ունի. «Աստված առաջ, ժամանակը ցույց կտա ամեն ինչ: Առաջնեկն ամեն տղամարդու համար շատ կարեւոր է: Ինձ համար էլ կարեւոր է՝ երեխա ունենանք, իսկ տղա կլինի, թե՝ աղջիկ, էական չէ. մենք պատրաստ ենք ընդունել մեր առաջին բալիկին»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մհերի արխիվից

A post shared by mgerarmenia (@mgerarmenia) on

A post shared by mgerarmenia (@mgerarmenia) on

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին