×


Մհերի «հարսնացուն», Սոնայի բարձրակրունկները եւ երեկոյի հետաքրքիր մյուս դրվագները :)

Սոնան եւ Մհերն իրենց նոր` «You Are My Life» զուգերգի թողարկման առթիվ կազմակերպված համերգին «Յանս» ակումբ են ժամանել հատուկ արարողակարգով ու անցել կարմիր գորգով։ BRAVO.am-ը ներկայացնում է ժամեր առաջ տեղի ունեցած երեկոյի մանրամասներն ու լուսանկարները։  

Սոնայի եւ Մհերի նախաձեռնած համերգ-շնորհանդեսին


Համերգի ընթացքում կայացել է նաեւ Մհերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսը, որը կոչվում է «Իմ հարսնացուն ես»։ CD-ում ընդգրկված 13 երգերից մի քանիսը զուգերգեր են Սեւակ Ամրոյանի, Արփի Շահնուբարյանի, Լուսինե Պողոսյանի, Դիանայի, ինչպես նաեւ Սոնայի հետ։

Համերգի առաջին հատվածում երգել է Մհերը` շեշտելով, որ իր համար սպասված ու կարեւոր օր է.«Ես Սոնային շատ վաղուց գիտեմ, երբ մեքենայով նոր գալիս էինք, նրան ասացի, որ մտքովս չէր անցնի` մի օր զուգերգ կերգեմ «Մեր բակ»-ի Սոնայի հետ։ Նա տաղանդավոր երգչուհի է, որ տարեցտարի ավելի ուժեղ է դառնում, իր գործում պրոֆեսիոնալ է»։

Մհերը` քույրիկի հետ, Սոնան եւ Մաշա Մնջոյանը


Իր սոլո երգերից բացի, Մհերը ներկայացրել է նոր զուգերգ հարազատ քրոջ` Ռոզա Ֆիլբերգի հետ.«Այո, քույրս էլ երգում է, մենք պաշտոնապես ձայնագրել ենք մեր դուետը»,-ասել է երգիչը եւ մեկ առ մեկ ողջունել ներկաներին»։

Մինչ Մհերը բեմում էր, Սոնան հանդերձասենյակում զգեստափոխվում էր ու փայլեցնում իր սեւ բարձրակրունկ կոշիկները։ Իրեն բնորոշ անմիջականությամբ երգչուհին ոչ միայն կատակում էր ու զրուցում, այլեւ համաձայնեց կոշիկները փայլեցնելիս լուսանկարվել BRAVO.am-ի համար:).«Ինչպես միշտ ելույթից առաջ անհանգիստ եմ, բեմ մտնելուց առաջ հուզվում եմ, բայց հանդիսատեսին տեսնելով` անհանգստությունս անցնում է։ Ինձ համար ուղղակի հաճույք է երգել ու իմ հույզերը փոխանցել»։

Սոնան


Երեկոյի ընթացքում ներկաներն առաջին անգամ դիտել են Մանոլոյի եւ Սոնայի «Բայլա Սոլեդադ» զուգերգի տեսահոլովակը, որը երգչուհին գարնան տոների առթիվ նվիրում է բոլոր կանանց։ Մի քանի օրից տեսահոլովակը հասանելի կլինի համացանցում։

Անահիտ Սիմոնյանը` Սոնայի եւ Մհերի համերգին


Օրվա անակնկալներից էր Մաշա Մնջոյանի եւ Սոնայի ելույթը։ «Հայաստանի ձայնը 1»-ի հաղթողն ու իր մարզիչը կատարել են հայտնի «Desperation» երգը եւ իրենց համար գրված նոր «Run Away»-ը.«Միշտ ուրախությամբ եմ մասնակցում Սոնայի համերգներին եւ ու նրա հետ երգում։ Ի դեպ, կամ նաեւ Մանոլոյի ու իր տեսահոլովակի դրվագներից մեկում: Սոնան ուզում էր անակնկալ անել, բայց չհամբերեց եւ մի քանի օր առաջ ինձ նախապես ցույց տվեց»,-մեզ հետ զրույցում պատմել է Մաշան:

Հավելենք, որ Սոնայի ու Մհերի նոր զուգերգը շուտով տեսահոլովակ կունենա, որը կնկարահանի Արեն Բայադյանը։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին