×


Մհերի հետ “Հայաստան”-ի կատարումը Սոնային տվեց 143 միավոր եւ երջանկության արցունքներ :)

Յուրմալայում շարունակվում է “Նոր ալիք 2014” երիտասարդ կատարողների միջազգային մրցույթը: 13 երկրից 16 մասնակիցները մրցութային երկրորդ օրը զուգերգերով ներկայացրել են իրենց երկրի հիթը:

Սոնա Ռուբենյանը եւ Անդրեն


Սոնա Ռուբենյանը հանդես է եկել 2008 թվականին Հայաստանը ներկայացրած եւ “Հանդիսատեսի համակրանք” տիտղոսին արժանացած Մհերի հետ: Արմեն Սմբատյանի “Հայաստան” երգի կատարումը երգչուհուն տվել է 143 միավոր եւ երջանկության արցունքներ:):

Մեր պատվիրակը դրական արձագանքի եւ բուռն ծափահարությունների արժանացավ ինչպես հանդիսականների, այնպես էլ ժյուրիի անդամների կողմից, որոնք ելույթը գնահատեցին ամենաբարձր` 11 միավորով, բացի Իգոր Նիկոլաեւից(10 միավոր): 

Սոնայի ելությն արժանացել է ժյուրիի բարձր գնահատականին


“Այնքան շատ են հույզերս, որ խոսքեր չունեմ… Միայն կասեմ շնորհակալություն իմ այս մեծ թիմին եւ հայրենակիցներիս, ովքեր հեռուստացույցից այն կողմ սատարում են ինձ... Շնորհակալ եմ”,-ելույթից հետո ահա այսպիսի գրառում է կատարել Սոնան:

Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ օրվա տվյալներով Վրաստանի մասնակից Նուցա  Բուզալաձեն 151 միավորով առաջատարն է, Ուկրաինայի մասնակիցներ Վիկտորյա Պետրիկն ու Վյաչեսլավ Ռիբիկովը 150 միավորով կիսում են երկրորդ եւ երրորդ տեղերը: Մեր մասնակիցն այս պահին 4-րդ հորիզոնականում է:

Սոնա Ռուբենյանը Մհերի հետ կատարել է "Հայաստան" երգը


Այսօր մրցութային օր չէ, փոխարենը կկայանա Ալլա Պուգաչովայի բենեֆիսը, իսկ հուլիսի 26-ին` 3-րդ փուլում, մասնակիցները կկատարեն հեղինակային նոր ստեղծագործություններ: Սոնան կհնչեցնի "Շանթ"-ի "Պրեմիերա" նախագծի շրջանակում իրեն հաղթանակ պարգեւած "Աշնան սերենադ" երգը:

Սոնա Ռուբենյանի եւ Մհերի ելույթը կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները` Սոնա Ռուբենյանի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին