×


Մոդել Կարա Դելեւինի 25-ամյակը Մեքսիկայում

Օրերս 25 տարեկան դարձած մոդել եւ դերասանուհի Կարա Դելեւինը տարեդարձը նշել է Մեքսիկայում՝ մոդել ընկերուհիների ընկերակցությամբ: 

Մոդել Կարա Դելեւինը 25-ամյակը նշել է Մեքսիկայում


Ճանապարհորդության արժեքը, ըստ տարբեր աղբյուրների, կազմել է 130 հազ. դոլար: Կարիբյան ծովի ափին Կարայի հետ զվարճանալու համար ներկա է եղել 20 մարդ, այդ թվում Կարայի քույրեր Պոպպի եւ Քլոե Դելեւինները, Սյուկի Ութերհաուսը, Ջորջիա Մեյ Ջագգերը, դերասանուհի Ջեյմի Ուոթսոնը եւ այլք: 

Մոդել Կարա Դելեւինը 25-ամյակը նշել է Մեքսիկայում


Հյուրերը մնացել են ծովափին գտնվող վիլլայում, որի տարածքում են գտնվում մի քանի լողավազաններ եւ առանձին սպա կենտրոն:

Instagram-ի լուսանկարներից դատելով՝ ներկաները հիանալի ժամանակ են անցկացրել ծովափին, զվարճացել են զբոսանավի վրա, թռել պարաշյուտով, զբաղվել հայքինգով, քարանձավներ ուսումնասիրել:

Արդեն երեկոյան Կարան ընկերուհիների հետ կազմակերպել է աղմկոտ երեկույթ եւ զվարճացել մինչեւ առավոտ:

BRAVO.am

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին