×


Մոդել Սեդա Սերոբյանն անմոռանալի Նոր տարի է ակնկալում :)

Մոդել Սեդա Սերոբյանն ամռանը BRAVO.am-ի ֆոտոշարքում ներքնազգեստով լուսանկարվելուց հետո կրկին ներկայանում է մեր ընթերցողներին` այս անգամ տոնական զգեստներով:):

Մոդել Սեդա Սերոբյան


Ամանորն իմ ամենասիրելի տոնն է: Այն ինձ համար իրական հեքիաթ է: Սիրում եմ դիմավորել ընտանիքիս հետ, իսկ հետո արդեն նշել ընկերներիս շրջապատում: Սիրում եմ պարել տարեմուտին:

Դեկտեմբերի 20-ից սկսում եմ նվերներ գնել հարազատներիս համար: Ընտրում եմ զգեստս, որը պետք է կրեմ, համապատասխան աքսեսուարներ, որոշում եմ սանրվածքս, դիմահարդարումս: Նորաձեւությանը միշտ եմ հետեւում, իսկ Նոր տարվա գիշերը կրելու եմ մայրիկիս նվիրած զգեստը:

Մոդել Սեդա Սերոբյան


Դեկտեմբերի 31-ն ինձ համար կրկնակի տոն է, քանի որ այդ օրը նշում եմ նաեւ ծննդյանս տարեդարձը: Օգնում եմ մայրիկիս տոնական ուտեստների եւ հատկապես աղցանների պատրաստման հարցում:

2014-ը հաջողակ էր: Նկարահանվել եմ բրիտանացի երգիչ Low Deep T-ի տեսահոլովակում, որը ցուցադրվելու է MTV-ով: Նկարահանվել եմ ռուսական RuTv-ով հեռարձակվող հաղորդման գլխագրում: Վերջերս էլ խաղացել եմ կարճամետրաժ  ֆիլմում, որը ներկայացվելու է հեղինակավոր կինոփառատոններում:

Մոդել Սեդա Սերոբյան


Երազանք պահելը Նոր տարվա ամենահետաքրքիր պահերից մեկն է, եւ ես էլ շատերի նման սպասում եմ դրան: Խնդրելու եմ հեքիաթային, հաջողակ եւ անմոռանալի տարի:

Տեքստը`Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Any Rose”  խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին