×


Մոդելներ Սեդա Սերոբյանն ու Քրիստի Թումանյանը ձիարշավարանում` կաշվե լողազգեստներով :)

Լուսանկարիչ Տիգրան Biface Լորսաբյանի` ձիարշավարանում իրականացրած նոր  ֆոտոշարքը նվիրված է 2014 թվականի խորհրդանիշ կենդանուն:): Այս լուսանկարներով կթողարկվի նաեւ օրացույց: Նա համագործակցել է մոդելներ Սեդա Սերոբյանի ու Քրիստի Թումանյանի հետ: 

Քրիստի Թումանյանը եւ Սեդա Սերոբյանը

 
Մոդելների կաշվե լողազգեստների դիզայնը նկարիչ-մոդելավորող Violet De Mane-ինն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, թե հին ձեւվածքներին նորովի մոտեցում է ցուցաբերել եւ պատրաստվում է հավաքածու թողարկել.“Վաղուց էի ցանկանում նման լողազգեստներ կարել: Ամեն դետալ միասին քննարկել ենք, կարծում եմ` մոդելներն իրենց տեսակի մեջ համապատասխանում են հագուստին”:

Լուսանկարիչն էլ ասել է, որ ֆոտոշարքի նախապատրաստական աշխատանքները տեւել են 3 շաբաթ. էսքիզները հագուստների են վերածվել կարճ ժամանակահատվածում:).“Լուսանկարման ընթացքը բարդ էր, բայց ամենադժվարը երեւի հենց մոդելների համար էր` պայմանավորված ցուրտ եղանակով: Ստիպված նկարահանումն իրականացրել ենք 1 ժամում, այն էլ` ժապավենով եւ 36 կադրի մեջ տեղավորվելով”:

Սեդա Սերոբյանը


Տիգրան Լորսաբյանի փոխանցմամբ` մոդելները նկարահանման սկզբում, կարծես, “լեզու չեն գտել” Մաշա ձիու հետ, սակայն ամեն ինչ բարեհաջող է անցել.“Սեդան կենդանիներից վախենում էր, բայց ընթացքում ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բավական շուտ մտերմացավ ձիուկի հետ, եւ սկսեցին իրար լավ հասկանալ”:

Սեդա Սերոբյանը եւ Քրիստի Թումանյանը


Սեդա Սերոբյանի եւ Քրիստի Թումանյանի վարսահարդարումն արել է ոճաբան Նարեկ Չեսթերֆիլդը, դիմահարդարումը` Թինա Մադաթյանը, իսկ Տիգրանին օգնել է լուսանկարիչ Կարեն Հովհաննիսյանը:

BRAVO.am
Լուսանկարները` Տիգրան Biface Լորսաբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին