×


Մովսես Երեմյան.“Սիրելիս անմոռանալի դարձրեց 22-ամյակս”

Սերիալներից եւ գովազդային հոլովակներից հայտնի Մովսես Երեմյանը դարձել է 22 տարեկան: Հոբելյարը BRAVO.am-ին հայտնել է, որ այս ծննդյան օրն ամենալավն էր իր կյանքում.“Ընկերներս եւ սիրելիս այն դարձրին անմոռանալի:)”:

Մովսես Երեմյանը


“Տարեդարձիս նախօրդ օրը մինչեւ լուսաբաց ուրախացել եմ ընկերներիս հետ, իսկ տոնական օրն անցկացրել եմ ընկերուհուս հետ, ինչպես եւ որոշել էինք”,-ասել է մոդել-դերասանը` պատմելով, որ տորթի մոմերը փչելիս այս տարի առաջին անգամ երազանք է մտապահել:

Չցանկանալով բարձրաձայնել իր երազանքը` Մովսեսը նշել է, որ այն կապված է անձնական երջանկության հետ, եւ հուսով է` անպայման կիրականանա:

Մովսես Երեմյանի սիրելին


Ծննդյան տորթը նա ընտրել էր սիրելիի հետ, սակայն չի համտեսել.“Առանձնապես թխվածքի սիրահար չեմ: Տորթը գրեթե նույնությամբ թողեցինք այն վայրում, որտեղ էլ երկուսով անցկացրել ենք տոնական օրը”,-պատմել է նա:

BRAVO.am-ը շնորհավորում է Մովսես Երեմյանին` մաղթելով երազանքի իրականացում:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մովսես Երեմյանի անձնական արխիվից եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին