×


Մովսես Երեմյանը նոր առաջարկը չի մերժել :)

Տեւական  դադարից հետո Մովսես Երեմյանը կրկին նկարահանվում է սերիալում: Էկրանից բացակայելու համար դերասանն իր պատճառներն ուներ. զբաղված էր պարային ստուդիայի աշխատանքներով, իսկ օճառային օպերաներում հանդես գալու ցանկությունն այնքան էլ մեծ չէր, քանի որ գերադասում է գեղարվեստական ֆիլմերը: Վերջերս, սակայն, ընդունել է նոր դերի առաջարկը:):

Մովսես Երեմյանը


Մովսեսը նկարահանվում է “Արմենիա” հեռուստաընկերության “Ամենզիա” սերիալում.“Մարմնավորում եմ Ռոմանին: Նոր եմ միացել դերասանական կազմին: Կերպարս միասին մեծացած 4 ընկերներից մեկն է, որին անծանոթ մեկն ազատել է բանտից: Ազատության մեջ նա սկսում է օգնել ընկերներին”,-BRAVO.am-ին պատմել է նա` հավելելով հետեւյալը.“Կերպարս անպայման զարգացում կապրի, կարծում եմ` դրական առումով”:

Մովսես Երեմյանը


“Գեներալի աղջիկը” նրա մասնակցությամբ վերջին սերիալն էր, որին հաջորդեց “Խաղ իմ կանոններով” գեղարվեստական ֆիլմը.“Այս ընթացքում շատ առաջարկներ եմ ստացել, բայց մերժել եմ: Պարզապես ցանկություն չունեի, իսկ այս դեպքում կերպարին ծանոթանալուն պես հավանեցի եւ որոշեցի մի քանի ամիս մարմնավորել այն: Նկարահանվելու ցանկությունս մեծ է”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Արտյոմ Բորանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին