×


Մուշտակներից մինչեւ ներքնազգեստի ցուցադրություն` “Yerevan Fashion Week”-ի բացմանը

Նորաբաց “Մերիդիան” ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 24-ին կայացել է  “Yerevan Fashion Week. Golden lace” նորաձեւության շաբաթվա բացումը: Մոդելները ցուցադրել են երեք հավաքածու` մուշտակներից, ռետրո հագուստից, գլխազարդերից մինչեւ ներքնազգեստ եւ երեկոյան զգեստներ: Ներկայացվել են “Ատեքս” նորաձեւության կենտրոնի, դիզայներներ Մերի Բելի, Էմիլիա Վիշնեւսկայայի հավաքածուները եւ Հռիփսիմե Մելիքյանի ոսկյա զարդերը: Նույն սրահում տեղի է ունեցել նաեւ 35 նկարիչների ու քանդակագործների աշխատանքների ցուցահանդես-վաճառք:

“Yerevan Fashion Week”-ի բացմանը


Կազմակերպիչները` “Մերիդիան” էքսպո կենտրոնը եւ “Ատեքս” նորաձեւության կենտրոնը մտադիր են միջոցառումն ավանդական դարձնել եւ հաջորդը կազմակերպել 2015 թվականի գարնանը:

“Yerevan Fashion Week”-ի բացմանը


“Ատեքս”-ի տնօրեն Կարինե Դնոյանի փոխանցմամբ` “Yerevan Fashion Week”-ը նպատակ ունի երիտասարդ եւ կայացած մոդելավորողներին տրամադրել հարթակ` իրենց հավաքածուները հանրությանը ներկայացնելու համար.“Մեծ ցանկություն ունենք, որ նորաձեւության շաբաթը երկար տարիներ շարունակվի, նոր հնարավորություններ ստեղծվեն հայական նորաձեւությունը զարգացնելու համար”:

“Yerevan Fashion Week”-ի բացմանը


Հայ ոսկերիչների եւ Ռուսաստանի ոսկերիչների միության նախագահ Գագիկ Գեւորգյանը մասնակիցներին դիպլոմներ է հանձնել եւ նշել, որ նորաձեւության ոլորտի ներկայացուցիչների համար ցանկանում են արտերկրի հետ նոր կապեր հաստատելու հնարավորություն ստեղծել.“Սա ոչ միայն զգեստների ցուցադրություն է, այլեւ ոսկյա զարդերի մեծ ցուցահանդես: “Golden Lace”-ը կոչված է զուգակցելու տաղանդավոր դիզայներների վարպետությունը ոսկերչական արվեստի հետ”:

“Yerevan Fashion Week”-ի բացմանը


Միջոցառման երկրորդ եւ երրորդ օրերի ընթացքում` հոկտեմբերի 25-ին եւ 26-ին, կներկայացվեն հայ եւ ռուս մոդելավորողների, նաեւ հայտնի ապրանքանիշերի հավաքածուներ:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին