×


Յուրի Իգիթխանյանը կրկին հայր կդառնա :)

Դերասան-ամուսիններ Յուրի Իգիթխանյանն ու Անուշ Սարգսյանն օրերս նշել են իրենց առաջնեկի` Սերգեյի 2-ամյակը: BRAVO.am-ի հետ զրույցում Յուրին ոչ միայն պատմել է որդու տարեդարձի մասին, այլեւ առաջինը մեզ է վստահել ուրախալի լուր, որ շուտով կրկին ծնողներ կդառնան:

Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանն` իրենց որդու հետ


«Տղայիս ծնունդը նշեցինք Ծաղկաձորում: Ներկա էին ընտանիքի անդամները, նաեւ մեր սանիկներն ու քավորը: Իմ ձեռքով պատրաստած խորոված կերանք, լավ մթնոլորտում ուրախ ժամանակ անցկացրինք: Կարեւորը` մեկ օրով կարողացանք կտրվել քաղաքի առօրյայից»,-նշել է նա:

Զույգի երկրորդ բալիկը եւս տղա է, լույս աշխարհ կգա հոկտեմբերին.«Կնոջս հղիության մասին իմացա աշխատանքային գիշերվանից հետո եւ, իհարկե, շատ ուրախացա: Կրկնակի հայր դառնալը կրկնապատկում է ուրախությունը, ինչպես նաեւ պատասխանատվությունը: Դեռ անուն չենք ընտրել. սպասում ենք, որ հետազոտության ընթացքում իր դեմքը ցույց տա, ու որոշենք:)»:

Անուշ Սարգսյանը եւ Յուրի Իգիթխանյանն` իրենց որդու հետ


Պարզվում է` 2-ամյա Սերգեյը նույնպես անհամբերությամբ սպասում է եղբորը. «Մամայի փորիկը պուպուշ է անում, մամա-լյալյա ասելով ման է գալիս: Մենք էլ նախապատրաստում ենք նրան, որ անակնկալի չգա, հանգիստ տանի եղբոր ներկայությունը, քանի որ մեր տան միակն ու անկրկնելին է: Անկեղծ ասած, չեմ պատկերացնում` երբ փոքրիկը ծնվի, ոնց է Սերգեյը մի քանի օր առանց կնոջս մնալու, որովհետեւ մամայի պոչիկն է»:

Յուրին ասել է, որ Անուշը շատ լավ է  տանում հղիությունը.«Թատրոնում չի խաղում, բայց մեր անձնական գործերը կարողանում ենք անել: Նա ամեն ինչ հասցնող մամոչկա է:)»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին