×


Նադեժդա Սարգսյան.“Միակ երեխաս գտել է իր երջանկությունը”

Էմմիի ամուսնության լուրն արդեն հայտնել ենք: Քանի որ երգչուհին ընտանիք է կազմել Միացյալ Նահանգներում, BRAVO.am-ը հետաքրքրվել է, թե արդյոք Նադեժդա Սարգսյանը պատրաստվում է մշտական բնակության տեղափոխվել դստեր մոտ:

Էմմին եւ Նադեժդա Սարգսյանը


Մեզ հետ զրույցում Էմմիի մայրն ասել է, որ շարունակելու է իր աշխատանքը հայրենիքում.“Աղջիկս էլ կպահպանի իր կապը Հայաստանի հետ”:

Նադեժդա Սարգսյանը եւ Էմմին


Երգչուհին նշել է, որ խոսքերն ավելորդ են նկարագրելու համար, թե ինչքան ուրախ է Էմմիի ամուսնության առթիվ.“Անչափ երջանիկ եմ, քանի որ միակ երեխաս արդեն իսկ գտել է իր երջանկությունը”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ Էմմիի անձնական արխիվից 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին