×


Նազելի Սահակյան.«Ճիշտ մարզվելով` սեքսուալ տեսք ես ունենում»

Էմին Արիստակեսյանն իր հեղինակային նոր ֆոտոշարքում ցուցադրում է մարզված մարմնի գեղեցկությունը: BRAVO.am-ի լուսանկարչի ֆոտոօբյեկտիվի առջեւ է հայտնվել Նազելի Սահակյանը, որը շուրջ 3 տարի զբաղվում է ֆիտնեսով, նաեւ մարզում է մյուսներին։

Նազելի Սահակյանը


32-ամյա ֆիտնես-մարզչի առաջին համարձակ ֆոտոշարքն է.«Եթե մարմինդ ճիշտ ես մարզում, ապա պահպանում ես կանացիությունդ եւ սեքսուալ տեսք ես ունենում: Բայց եթե չափն անցնում ես, տղամարդուն հատուկ մկաններ ես ձեռք բերում, ինչն այդքան էլ գեղեցիկ չէ։ Նկատել եմ, որ վերջերս կանայք ավելի շատ են ձգտում մարզվել, իսկ առաջ կարծրատիպ կար, թե մկանները կոպտացնում են մարմինը։ Ամեն մարդ պետք է առողջ ապրելակերպի իր տարբերակն ընտրի»,-նշել է Նազելին:

Նազելի Սահակյանը


Նա պատմել է, որ հանգամանքների բերումով է հայտնվել մարզասրահում, հասկացել է, որ ֆիտնեսն իր սիրելի մարզաձեւն է, իսկ մինչ այդ սպորտով չի զբաղվել. «Մարզվելը հոգեբանության ու ինքնագնահատականի վրա դրական է ազդում, սթրեսներից ազատում է, հակադեպրեսիոն միջոց է։ Մարզվելիս ինքդ քեզ ավելի շատ ես դուր գալիս։ Մարմնի ճիշտ կառուցումը վկայում է կնոջ կամ տղամարդու աշխատասիրության ու համառության մասին»։

Նազելի Սահակյանը


Խոսելով լուսանկարների մասին՝ Նազելին նշել է, որ արդյունքից գոհ է.«Տարբեր լուսանկարիչներ առաջարկել են կիսամերկ նկարվել, բայց մերժել եմ, քանի որ հաճախ այլ մտքերով են առաջարկում։ Իսկ Էմինին ճանաչելով` գիտեի, որ կկարողանա ճիշտ մատուցել մարմինս, քանի որ ուզում էի սպորտային կազմվածքս ընդգծել։ Նկարահանումից առաջ անկեղծ երկխոսությունն օգնեց, որ միանգամից տրամադրվեմ»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին