×


Նազենի Հովհաննիսյան.«Այս պահն ուզում ես փակել մեջդ ու պահել ընդմիշտ»

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն այսօր Սուրբ Պատարագ է մատուցել Գյումրիի Վարդանանց հրապարակում: Արարողությանը ներկա է եղել նաեւ դերասանուհի-հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կիսվել է տպավորություններով ու հույզերով:


Նազենի Հովհաննիսյանը 

«Խաղաղություն մեր երկրին ու աշխարհին։ Եվս մեկ կարեւորագույն իրադարձության ականատեսն ենք, հայի կյանքի պես վայրիվերումներով է մեր ընթացքը, բայց Աստծո օրհնությամբ ամեն բան պիտի շտկվի, հաստատվի, զարգանա։ Գյումրին այսօր մեծ սրտի պես հավաքել է հավատավորներին իր հարկի տակ, հավաքենք լույսն ու այսուհետ սիրո, հաջողության ու միասնության ճանապարհով ընթանանք։ Ֆրանցիսկոս Պապն իրենով փոխում է նաեւ մեր պատմական ընթացքը՝ լինելով խոնարհության ու իրական քրիստոնյայի օրինակ ու դառնալով խաղաղության խորհրդանիշ։ Օրհնվի եւ ընդունելի լինի նրա ուխտը։ Աստված օրհնի ու զորավիգ լինի բոլորիս»,-ահա այսպիսին է նրա առաջին գրառումը:


Նազենի Հովհաննիսյանը

Նազենին պատարագից ժամեր անց էլ հետեւյալն է նշել.«Գյումրին այսօր ցնծում էր. օրհնված էր ամեն մի քար, շենք, թուփ, օրհնյալ էին մարդիկ ու երջանիկ, մի պահ մոռացվել էր ցավն ու անարդարությունը: Գյումրին վերադարձրեց իր գույնը՝ լի սիրով, քնքշությամբ ու հավատով։ Աստծո սիրո եւ դատաստանի առաջ բոլորս ենք հավասար... Անմոռանալի է Պապ Ֆրանցիսկոսի այցը, նրա խոնարհությունն ու քրիստոնեավայել օրինակը։ Օրհնվեն բոլորը, ովքեր մեզ պարգեւեցին այս պահը, որն ուզում ես փակել մեջդ ու պահել ընդմիշտ։ Օրհնյալ լինի Հայաստանը՝ իր մոլորյալ թե հավատավոր որդիներով»։

BRAVO.am
Լուսանկարները` Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին