×


Նազենի Հովհաննիսյան.«Որքան հեշտ ենք «գորգը» փռում ոտքերի տակ»

Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը «ֆեյսբուքյան» իր էջում հետաքրքիր նոր գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.

Նազենի Հովհաննիսյանը


«Հայի կյանքն իր գորգին է նման՝ թել- թել հյուսած, մի ամբողջ կյանք ու կռիվ, պատմություն ու սեր՝ մեջը գործած, ամեն մի խազը՝ մի անցած կյանք, մի դարի դիմագիծ... Բայց որքան հեշտ ու պատրաստակամորեն ենք այդ «գորգը»՝ նախշուն, փռում ոտքերի տակ... ու չգիտենք էլ՝ ով կանցնի վրայով...»,-գրել է նա:

Ի դեպ, օրերս համացանցում հայտնվել է նոր տեսահոլովակ, որի հերոսուհին Նազենի Հովհաննիսյանն է: Այն կարող եք դիտել այստեղ:

BRAVO.am
Լուսանկարները՝ Նազենի Հովհաննիսյանի «ֆեյսբուքյան» էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին