×


Նազենի Հովհաննիսյան.“Ալիսիա Կիրակոսյանն իրական թագուհի էր…”

Լոս Անջելեսում մահացել է բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանը: Նա հուլիսի 13-ին կդառնար 78 տարեկան: BRAVO.am-ը ցավակցում է նրա արվեստի սիրահարներին, հարազատներին եւ ընկերներին:

Ալիսիա Կիրակոսյանը


“Նա իրական թագուհի էր, սիրո գրիչ և հենց ինքն էր սերը… Ցավ ու վերջնական աղքատացում նոր սերնդի, որ այդպես էլ չճանաչեց ու չհասկացավ, թե ով է եղել Ալիսիա Կիրակոսյանը՝ ամենայն հայոց բանաստեղծուհին… Դու անմահ ես քո ազնվական բանաստեղծություններով: Հանգչիր խաղաղությամբ, իմ սիրելի բանաստեղծուհի”,-գրել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Ալիսիա Կիրակոսյանը ծնվել է Արգենտինայի Կորդոբա քաղաում: Ավարտել է Բուենոս Այրեսի Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 10 տարի խաղացել է թատրոնում։ 1968-ին բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։ Գրել է իսպաներեն, իտալերեն, հետո նաեւ` հայերեն եւ անգլերեն: Բանաստեղծությունների առաջին գիրքը` “Մեկ օրում հինգ ձայն”, լույս է տեսել 1966-ին։ Այնուհետեւ հրատարակվել են նրա “Էություն եւ կետադրություն” (1967թ., իտալերեն), “Հայաստանյան ապրումներ” (1970թ.), “Բանաստեղծություններ”(1972թ.) “Ժամանակի, սիրո, խաղաղության մեջ” (1970թ.), “Հակաշխարհ” (1972թ.), “Մոխիրներից հետո եւ նամակ առ Հայաստան”(1972թ.), “Սեր եւ մայրություն բառերից այն կողմ” (1992թ.), “Բեմ` երկնքի համար”(1992թ.) ժողովածուները։ Նրա որոշ գրքեր նկարազարդել է Պաբլո Պիկասոն, իսկ “Պեդրո Ամոր” (1969թ.) պիեսը ներկայացվել է Բուենոս Այրեսի “Փայրո” թատրոնում։

Ալիսիա Կիրակոսյանը եւ Շառլ Ազնավուրը


Գրողի պոեզիայի թեմատիկ առանցքն են կազմում սերը, մայրությունը, հայրենիքը և փիլսոփական խոհը: Նա գերտարածական կոչվող բանաստեղծական շարժման (1969թ.) հիմնադիրն է. տեսությունը հրապարակել է իսպաներեն, հայերեն եւ անգլերեն (1992թ.):

Բազմաթիվ անգամ այցելել է Խորհրդային Հայաստան, առաջին անգամ` 1967-ին, իսպաներեն է թարգմանել Րաֆֆու “Խենթը”։ Եղել է ԱՄՆ իսպանախոս գրողների միության պատվավոր նախագահը, 2007թ-ից` ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր:


Ստորեւ ներկայացնում ենք մի քանի ստեղծագործություն, որոնց երաժշտության հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է, իսկ խոսքերը գրել է Ալիսիա Կիրակոսյանը:

BRAVO.am
Կենսագրական տվյալները եւ լուսանկարները` avproduction.am-ի






Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին