×


Նազենի Հովհաննիսյան.“Սոս, եթե իմանայիր` որքան լավ եմ հասկանում քեզ”

BRAVO.am-ն արդեն հայտնել է անվանի դերասան Կարեն Ջանիբեկյանի մահվան ցավալի լուրը: Ժողովրդական արտիստը մահացել է երեկ` մարտի 22-ին` 77 տարեկանում: Նազենի Հովհաննիսյանը “ֆեյսբուքյան” իր էջում գրել է, որ հարազատ ընկերոջ` Սոսի հետ սգում  է նրա հայրիկի կորուստը:

Նազենի Հովհաննիսյանը


“Ձյաձ Կարենը` Կարեն Ջանիբեկյանը, շատ լուսավոր մարդ էր, հումորով եւ ինքնաբավ։ Չեմ հիշում նրանից տրտունջ, բողոք կամ պարապ խոսք. նա միշտ ապրում էր այնպես, ինչպես որ ճիշտ էր կարծում, առանց «ճկվելու»։ Շատ էր սիրում կյանքը, կյանքն էլ` նրան։ Մենք էլ նրան էինք շատ սիրում, մենք՝ ջահելներս։). այդպես էր մեզ դիմում, եւ շարունակելու ենք սիրել, քանզի Ջանիբեկյան Կարենը թողել է մեծ, արժեքավոր եւ կարեւոր ժառանգություն` նրա ժառանգները։ Այդպիսով նա միշտ կապրի, եւ նրա ներկայությունն ամենուր կլինի”,-նշել է նա:

Սոս Ջանիբեկյանը


Դերասանուհին կարծում է, որ Կարեն Ջանիբեկյանին պետք է հիշել ժպիտով.“Ես սգում եմ իմ հարազատ ընկերոջ` Սոսի հետ իր հայրիկի կորուստը, որակով մարդու կորուստը, լավ երեւանցու կորուստն ու մինչեւ վերջին շունչն իր արվեստով ապրող արտիստի կորուստը, բայց  ձյաձ Կարենին միշտ պետք է հիշել ժպիտով եւ խաղաղությամբ։ Նա լիարժեք մարդ էր ու տիրապետում էր արվեստներից մեծագույնին՝ ապրելու արվեստին… Լույսը վերեւում շատացավ… խտացավ... Սոս Ջանիբեկյան, եթե իմանայիր` որքան լավ եմ հասկանում քեզ”:

BRAVO.am
Լուսանկարները` Վիգեն Մնոյանի եւ Վահան Ստեփանյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին