×


Նազենի Հովհաննիսյանի “կատվային հանգիստը”, լողազգեստով լուսանկարն ու ծովի հետ զրույցը

Նազենի Հովհաննիսյանն այս օրերին իր ամառային հանգիստն է վայելում Հունաստանում: Հաղորդավարուհին իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է լուսանկարներ, որոնք ուղեկցվում են գրառումներով:

Նազենի Հովհաննիսյանը


“...այսօր Ծովը փոթորկոտ է, եւ անգամ դրանում մեծ հմայք կա, ուժ, գայթակղություն, թվում է՝ նույն Ծովն է, բայց պետք է վախը հաղթահարել՝ նրա հետ միանալու համար... այդպես ամեն անգամ կարծես զրոյից ճանաչում ես բնությունը...հետո նորից մտերմանում են Մարդ ու Բնություն՝ անկախ վախերից, «քաղաքակրթության» կապանքներից ու ձեւապաշտությունից։ Մարդն էլ է էդպես։ Ամեն օր ուրիշ ու տարբեր, նորից ու կրկին Ճանաչելու ենթակա։ Միայն թե Մարդուն իր Փոթորկումը չեն ներում... բնության մեջ պետք է բնության հետ լինել ամբողջապես, ոչ թե մասնակի։)”,- գրել է Նազենին:

Նազենի Հովհաննիսյանը


Համացանցում բուռն քնարկումների առիթ է դարձել հրապարակած լուսանկարներից մեկը, որտեղ հաղորդավարուհի-դերասանուհին լողազգեստով է: Նազենին լուսանկարը անվանել է “Կատվային հանգիստ”:

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին նաեւ գրել է, որ “երեխայի ոգեւորյությամբ” ընթերցում է ծննդյան օրը ստացած նվեր-գիրքը` հայերեն թարգմանությամբ իրանական ժամանակակից պոեզիան. “Հեռախոսիս մեջ առանձնացնում եմ որոշ տողեր` հետագայում ձեզ հետ կիսվելու մտադրությամբ”:

Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW