×


Նազենի Հովհաննիսյանի սիրային գրառումը:)

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանի «ինստագրամյան» նոր գրառման թեման սերն է: Նա կարծում է, որ աշխարհ գալու միակ արդարացումը հենց սերն է.«Մարդ պիտի էս աշխարհ գա, որ խելագարի պես սիրի, որ սիրելիի սիրտն առնի ու էդ սրտով ապրի, որ խելահեղ փոթորկի պես անցնի կյանքը, ու ինքն էլ չհասկանա՝ ինչպես... որովհետեւ սիրում է։ Սիրահարի պես անջատվիր ու խելագարի պես անբուժելի սիրիր»։

Նազենի Հովհաննիսյանը


Նազենին նշում է, որ անսեր մարդը դժբախտ է.«Անօգուտ։ Անաստված։ Անմարդ։ Օրհնություն է սերը։ Թե սեր ունես, պինդ գրկիր ու սեղմիր քո ներսը, որ չփախչի, չկորչի, չգնա։ Խելահեղ բան է սերը, անչափելի ու թթվածնի պես անհրաժեշտ։ Էս խճճված կյանքի միակ բացատրությունն է սերը։ Թե չէ էլ ինչի՞... Սիրո մասին կամ գոռա, կամ էլ լռիր։ Միջին չկա։ Սերը ոտքից գլուխ ծայրահեղություն է։ Սիրողն էլ՝ ծայրահեղական։ Ես ծայրահեղական եմ»։

«Պրիմիտիվ ես դառնում, երբ տառեր ես հագցնում սիրուն։ Սերը մի բառի մեջ ո՞նց կտեղավորվի ախր... Հենց հիմա ես պրիմիտիվ եմ): Իմ նախադասություններից կարած «հագուստը» սիրո հագով չէ, սերը մերկություն է սիրում՝ բնության պես։ Իսկական ու իսկապես ապրողն է սիրում։ Ճզմիր քո մեջ սերդ, որ քո երակի արյունը դառնա ու հոսի, թե արյուն չունես, սեր էլ չունես, կյանք էլ չունես։ Անարյուն ու անսեր ապրելը հաստատ իմաստ չունի»,-եզրափակել է նա:

BRAVO.am
Լուսանկարը՝ Խանդութ Պարույրյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին