×


Նազենին, Անդրեն, Սոֆին եւ այլք անակնկալ են մատուցել Գայանե Ավետիսյանին:)

Օգոստոսի 25-ին Երեւանի ակումբներից մեկում իր ծննդյան տարեդարձն է նշել երգերի խոսքերի հեղինակ, դերասանուհի Գայանե Ավետիսյանը: Թեեւ Գայանեն ծնունդը նշելու մտադրություն չի ունեցել, այնուամենայնիվ, ընկերներն ու մտերիմները նրա համար գեղեցիկ տոն են կազմակերպել: Ի դեպ, BRAVO.am-ի հետ զրույցում Գայանեն նշեց, որ այս տարեդարձն իր համար բացառիկ եւ առանձնահատուկ էր:

Գայանե Ավետիսյանը


Ընտանիքի անդամները, ընկերները` Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Վարդան Բադալյանը` կնոջ հետ, Նիկ Էգիբյանը, հաղորդավար Հակոբ Հակոբյանը եւ այլք անակնկալ են մատուցել դերասանուհուն: “Ընկերներիս հետ միասին անկեղծ ուրախացանք: Ուրախացա, երբ մեզ միացավ Անդրեն` գիտեի, որ քաղաքում չէ: Մի խոսքով, շրջապատված էի մարդկանցով, ում ես անկեղծ սիրում ու կարոտում եմ ամեն օր»,- BRAVO.am-ի հետ զրույցում նշեց Գայանեն:

Գայանե Ավետիսյանն ու Անդրեն


Այս տարի դերասանուհու ծննդյան տոնը բացառիկ էր նաեւ նրանով, որ կողքին էր քույրը` Արմինեն. “Հայաստանում էր նաեւ քույրս, ով երեկոյի ընթացքում թիթեռներով զարդարված տորթի տեսքով հաճելի անակնկալ մատուցեց` վրան էլ թիթեռների մասին գրված իմ ստեղծագործությունը”,- ավելացրեց Գայանեն` շնորհակալություն հայտնելով բոլոր նրանց, ովքեր անմոռանալի դարձրին իր օրը:

Գայանե Ավետիսյանը տոնել է ծննդյան տարեդարձը


Մեզ հետ զրույցում Գայանեն խոստովանեց, որ լավ ընկերներ, սիրելի ծնողներ, քույր, եղբայր, սիրելի աշխատանք եւ ստեղծագործելու շնորհ ունենալն իր համար իրականացած երազանք է, բայց … “Տորթի մոմերը փչելիս մտածեցի, որ ուզում եմ սեփական ընտանիքս ունենալ: Թող որ երազանքս իրականանա»,- ավելացրեց դերասանուհին:

Ի դեպ, Գայանեն շուտով պատրաստվում է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ` Աբու-Դաբի: Վերջին ժամանակներս Գայանեն որպես դերասանուհի աշխատում է Աբու-Դաբիի "Resuscitation Theatre" թատրոնում, որտեղից եւս ծննդյան տոնին շնորհավորանքներ է ստացել. «Որքան էլ զարմանալի է, այլազգի իմ ընկերներն ինձ երեկ հայերենով շնորհավորանքներ էին ուղարկել: Հաճելիորեն զարմացած եմ»:

Տեքստը` Աշխեն Դաշյանի/ Bravo.am/
Լուսանկարները` Գայանե Ավետիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին