×


Նազենին, Սիրուշոն, Անին, Սոֆին, Գայանեն` ամենասեքսուալ հայուհիներ

Ի՞նչ ասել է “սեքսուալություն”: Թերեւս, կնոջ եւ տղամարդու գրավչության հանելուկ, որն այդպես էլ չի ստացվում գուշակել :): Այսօր ներկայացնում ենք Մարքեթինգի հայկական ասոցիացիայի “դեմ առ դեմ” մեթոդով հարցման արդյունքները, որի շրջանակում մոտ 1000 հարցվող ընտրել է իր կարծիքով ամենասեքսուալ հայտնի հայուհիներին:

Նազենի Հովհաննիսյանը


Եվ այսպես, հասարակական կարծիքի հարցման համաձայն` 2012 թվականի ամենասեքսուալ կին է ճանաչվել դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը:

Սիրուշոն


Երկրորդ հորիզոնականում երգչուհի Սիրուշոն է, երրորդում`երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը: Ամենասեքսուալների տասնյակում են հայտնվել նաեւ Սոֆի Մխեյանը, Լիլուն, Գայանե Ասլամազյանը եւ Անի Երանյանը:

Սոֆի Մխեյանը


Հարցվածների կարծիքով` սեքսուալ կանայք են նաեւ երգչուհի Սյուզան Մարգարյանը եւ պարուհի Սոֆի Դեւոյանը:

Անի Երանյանը


Պետք չէ անտեսել նաեւ այն փաստը, որ հարցվածների մի ստվար հատված կարծում է, որ վերը թվարկված հայտնիներից եւ ոչ մեկն արժանի չէ “ամենասեքսուալ” ճանաչվելու տիտղոսին:

Գայանե Ասլամազյանը


Բոլոր նրանք, ովքեր ուզում են փոխել հայտնիների դասավորությունն այս տասնյակում, BRAVO.am-ն առաջարկում է մասնակցել ստորեւ ներկայացված հարցմանն ու հայտնել իր կարծիքը:


Վաղը մեր կայքում կարդացեք, թե ով է ամենասեքսուալ հայ տղամարդը :):

Պատրաստեց Մարիամ Մանոյանը/Bravo.am/
Լուսանկարները` Հ.Հակոբյանի/Creative ART/-ի, Դամիան Հովհաննիսյանի, Արվին Քոչարյանի, “ԷԼ Style”, “IQ եւ Prestige” ամսագրերի, AK.-ի, “Armenion Photography”-ի եւ BRAVO.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին