×


Նազիկ Բաղդասարյանը

Նազիկ Բաղդասարյան. «Արձագանքներից շատ էինք վախենում»

Պարոնյանի անվան թատրոնի դերասան Արթուր Գեղամյանը որոշել է իրականացնել կնոջ՝ Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նազիկ Բաղդասարյանի վաղեմի երազանքը: Ամուսինները ձեռնամուխ են եղել նոր նախագծի իրականացմանը, որի շրջանակում Նազիկը կատարում է հայտնի երգերի քավերները:

«Երկար ժամանակ մտածում էինք հետաքրքիր մի բան անել: Արդյունքում, ամուսնուս մտահղացմամբ սկսեցինք «Բնական արձագանք» (Natural Reverb) նախագիծը»,-ասել է դերասանուհին՝ վստահեցնելով, որ երգչուհու կարիերա սկսելու նպատակ չունի.«Մեր նախագծի առանձնահատկությունն այն է, որ հոլովակները նկարահանում ենք մեկ կադրով, եւ ներկայանում եմ միայն կենդանի կատարումներով»:

Նազիկ Բաղդասարյանի տեսահոլովակի նկարահանումներին


Առաջին տեսահոլովակի համար Նազիկն ու ստեղծագործական թիմն ընտրել են Բեյոնսեի «Runnin'» երգը՝ նկարահանումն իրականացնելով լողավազանի տարածքում. «Արձագանքներից շատ էինք վախենում, քանի որ մեկ երաժշտական գործիքի եւ վոկալի համադրությամբ այսպիսի նախագիծ Հայաստանում նախկինում չի իրականացվել: Դրա համար էլ ավելի շատ էինք սպասում քննադատությունների ալիքի: Սակայն, ի զարմանս մեզ, շատ դրական արձագանքներ եղան»:

Նազիկ Բաղդասարյանի տեսահոլովակի նկարահանումներին


Դերասանուհին նշել է նաեւ, որ հաջորդ հոլովակը շատ չի ուշանա եւ, հավանաբար, կլինի ամանորյա.«Պլանների մեջ կա նաեւ Կոմիտաս ներկայացնել, որը, բնականաբար, կկատարեմ եկեղեցում»:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հովհաննես Բորանյանի


Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին