×


Նաիրա Մովսիսյանը

Նաիրա Մովսիսյան.«Միայն մի դեպք չեմ հանդուրժել»

Նաիրա Մովսիսյանը՝ կնոջ հաջողության գրավականի, ընտանիքի, իր ընտրած առողջ ապրելակերպի, քննադատությունների եւ այն բաների մասին, որոնց մասին երբեք չի խոսել։

-Մարմնավորել եք տարբեր կերպարներ, կա՞  մեկը, որ ցանկացել եք, բայց դեռ չեք խաղացել։
-Այո, կան նման դերեր ու կերպարներ, որ կցանկանայի խաղալ։ Ցավոք, պետական թատրոնում չեմ աշխատում, որովհետեւ այդպես ժամանակին ես եմ ցանկացել։ Գերադասեցի երկրներով շրջագայելն ու նոր ներկայացումներով հանդես գալու ճանապարհը։ Չնայած դրան՝ միշտ ցանկացել եմ ապրել թատրոնի ներսի կյանքով, օրերով մտածել կերպարի, դերի մասին, մի խոսքով՝ կցանկանայի... (Կիսաժպիտ)

Նաիրա Մովսիսյանը


-Չնայած մեծ ցանկությանը թատրոնում խաղալու` ընտրեցիք հեռուստատեսային կյանքը։ Ինչպե՞ս ստացվեց։
-Այո, սիրելով այդ կյանքը՝ ընտրեցի հակառակը: Գուցե դա նրանից է, որ բնավորությամբ ամեն բան կիսատ եմ թողնում: Ինձ պետք է առաջ մղող ուժ, որը կմոտիվացնի, առանց դրա ամեն բան կիսատ է մնում: Անգամ ասեմ մի բան, որի մասին երբեք չեմ խոսել. ունեմ հեղինակային փոքրիկ վիպակներ, որոնք, չգիտեմ ինչու, չեմ բեմադրել կամ ներկայացրել մինչ այսօր: Վախենում եմ, սարսափում, հուսով եմ՝ կգա օրը, երբ համարձակ կլինեմ նման հարցերում: (Ժպիտ)                                            

-Սկսել եք առողջ ապրելակերպի, սննդակարգի հետեւել: Ինչը՞ խթանեց։
-Առողջ մտածելակերպը սկիզբ է առնում առողջ մարմնից: Եթե ունես կոնկրետ նպատակ, պետք է քայլես այդ ուղղությամբ, չշեղվես ճանապարհից ու գնաս մինչեւ վերջ։ Ցանկացած կին պետք է հետեւի իր կազմվածքին՝ չմոռանալով հարդարել նաեւ հոգեվիճակը, ինչը յուրաքանչյուրի հաջողության գրավականը կարող է լինել։ (Ծիծաղ)

-Քննադատությունների շատ եք հանդիպել ու հանդիպում, ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը դրանց։
-Միշտ հանգիստ եմ տարել՝ մտածելով՝ դե, հա, նորմալ է, միայն մի դեպք չեմ հանդուրժել, երբ արդեն հասել էին երեխայիս՝ գրելով՝ «Աստված չգիտի, թե ում է երեխա պարգեւում»: Եթե խոսքը երեխայիս է վերաբերում, պատրաստ եմ հարցերն այլ կերպ լուծել, ինչպես ցանկացած նորմալ մայր։ Հիմա իմ ընտանիքն իմ երեխան է, առանց որի կյանքս դատարկ կլիներ: (Լայն ժպիտ)

Նաիրա Մովսիսյանը՝ մայրիկի եւ դստեր հետ


-Ի՞նչ է պակասում Հայաստանին։
- Գույները, ռիթմը: Վերջերս նկատել եմ, որ մենք հոլանդացիներից ավելի դանդաղ ենք քայլում։ Չկան գույներ, չկան ժպիտներ, հենց սրանք են պակասում։ Պետք է շնորհակալ լինելու ու ներողություն խնդրելու ունակություն ունենալ, չամաչել արած սխալի համար ներողություն խնդրել: Իհարկե, կլինեն հիմարներ, ովքեր չեն հասկանա նաեւ, թե ինչու է մարդը շնորհակալություն հայտնում, երբ նեղացնում են իրեն, բայց շատերն էլ կվերլուծեն ու կհասկանան։

- Իսկ Ձե՞զ։
-Ես երկաթյա լեդի չեմ, ով միշտ ուժեղ է, չնայած՝ էդպես եմ թվում: Սովորական կին եմ, ում կարող երջանկացնել անգամ շատ փոքր հաջողությունը։ Կուզեի ես էլ շատերի նման ունենալ հենարան, ում վրա հանգիստ կկարողանայի հույս դնել, հենվել. այդպես ավելի հեշտ է ապրելը։ Կանայք իրենց բնույթով թույլ են, բայց ուժեղ են այնքան ժամանակ, երբ իրենց կողքին չի հայտնվում այն մեկը… (Երկար ժպիտ)

Զրուցեց Անահիտ Առաքելյանը/Bravo.am/
Լուսանկարները՝ Նաիրա Մովսիսյանի արխիվից, Արուսիկ Մարկոսյանի եւ Film Factory-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին