×


Նաիրա Մովսիսյանը՝ դստեր 1-ամյակի եւ այլ աշխատանքով զբաղվելու մասին

Նաիրա Մովսիսյանի կյանքում 2015 թվականի դեկտեմբերի 10-ը բեկումնային էր. հենց այդ օրն է ծնվել նրա առաջնեկը: BRAVO.am-ն առաջինն է տեղեկացրել դերասանուհու դստեր լույս աշխարհ գալու մասին, այս զրույցի առիթն էլ փոքրիկի 1-ամյակն է. «Որոշեցինք մեր հյուրերին տանն ընդունել։ Քանի որ երեկոյան առաջին ձյունն էր գալիս Երեւանում, նաեւ գնացինք ձնագնդի խաղալու։ Մարիան ուրախ տրամադրություն ուներ, բոլորի հետ շփվում էր»։

Նաիրա Մովսիսյանը՝ դստեր հետ


Թե մեկ տարվա ընթացքում ինչն է փոխվել իր կյանքում, Նաիրան պատասխանել է. «Ավելի եմ գնահատում սիրելը, բայց այդ բառն արդեն զգուշությամբ եմ ասում։ Սովորել եմ այդ զգացմունքը գնահատել, չեմ շռայլում, եթե առաջ գլոբալ էր, հիմա կա Մարիան։ Նա հիշեցնում է իմ մանկությունը, խառնվածքով, դրական էներգիայով, խելացիությամբ, նույնիսկ ուտելով ինձ նման է:)»։

Նաիրա Մովսիսյանը


Դերասանուհին այս շրջանում իր մասնագիտությամբ չի աշխատում, ուժերը փորձում է այլ ոլորտում.«Վաղուց աշխատել եմ բիզնես ոլորտում, հիմա զբաղվում եմ մի ընկերության մենեջմենթով ու հանրային կապերով։ Դերասանական ոլորտից հիասթափություն եմ ապրում, մարդկային արժեքների առումով ինչ-որ բան փոխվել է, բայց ինքս ոլորտից չեմ հեռացել, ուզում եմ վերադառնալ ասպարեզ՝ թատրոն եւ հեռուստատեսություն։ 2017 թվականի համար առաջարկներ կան, տեսնենք՝ ինչ կլինի»։

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Նաիրա Մովսիսյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին