×


Նաիրա Մովսիսյանի 29-ամյակի խնջույքն ու ամենատպավորիչ նվերը

Նաիրա Մովսիսյանը 29-ամյակը նշել է Երեւանի ժամանցի վայրերից մեկում՝ մտերիմ ընկերների, մայրիկի ու դստեր հետ։ Հոբելյարը BRAVO.am-ին պատմել է տարեդարձի մասին եւ տրամադրել երեկույթի լուսանկարները։

Նաիրա Մովսիսյանը նշել է 29-ամյակը


«Վերջին օրով խանութից զգեստը գնեցի, գեղեցկության սրահ գնացի, այնուհետեւ՝ ռեստորան։ Հրաշալի երեկո էր, իսկ ամենահավես պահն այն է, որ ընկերներդ գոհ ժպիտով հեռանում են` շնորհակալություն հայտնելով հրաշք օրվա համար։ Նման անկեղծ արձագանքից ավելի լավ բան գոյություն չունի։ Միայն տխրում եմ, որ ընկերներիս մի մասը Լոս Անջելեսում են: Կցանկանայի, որ նրանք էլ ներկա լինեին ու կիսեին ուրախությունս։ Ինչպես միշտ, շնորհավորանքներ ստացա Կարո եւ Ալլա Կիրակոսյաններից (պարող Միհրանի ծնողները - հեղ.), ամերիկաբնակ մյուս ընկերներիս կողմից»,-պատմել է դերասանուհին:

Նաիրա Մովսիսյանը` դստեր հետ


Դստեր՝ 1,3 տարեկան Մարիայի երգը նրան ամենից շատն է տպավորել.«Աղջիկս դեռ չի խոսում, առավոտյան, երբ «Happy Birthday» երգը միացրի, նույն տոնայնությամբ եւ բառերի մոտավոր արտասանությամբ երգեց։ Փոքրիկ մարդուկը խնջույքին էլ անվերջ պարում էր, մինչեւ կեսգիշերն անց մեզ հետ ուրախացավ: Բոլոր սպասելիքներս արդարացան, ուրախ օր էր։ Ցավոք, ընկերուհիս՝ Անի Գրիգորյանը, որ տորթն էր նվիրել, զբաղվածության պատճառով չհասցրեց գալ»։

«Եթե գտնեմ քեզ» սերիալի դերասանուհին գործընկերների հետ տարեդարձը չի նշել, թե ինչու, պատասխանել է.«Ծնունդիցս մեկ օր առաջ էի նկարահանման, բայց չէի ցանկանում նախապես նշել, թեպետ այդ օրվա նկարահանումները ռեստորանում էին։ Հետո էլ չի ստացվել, որ առանձին նշենք»։

Նաիրա Մովսիսյանը` մայրիկի հետ


Խոսելով իր տարիքից` Նաիրան շեշտել է.«Ես սպասում եմ 30-ամյակիս, որովհետեւ կյանքիս հետ կապված ակնկալիքներս դեռ նոր պիտի իրագործվեն։ Մեծանալուց չեմ մտահոգվում, մաթեմատիիկոս չեմ, եւ թվերն ինձ չեն վախեցնում:)»:

BRAVO.am                                                                                          
Լուսանկարները` Արուսիկ Մարկոսյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին