×


Նաիրա Մովսիսյանի 30-ամյակին

Նաիրա Մովսիսյանի 30-ամյակի լուսանկարներն ու թանկարժեք նվերը

Նաիրա Մովսիսյանը երեկ երեւանյան ակումբներից մեկում հարազատների եւ գործընկերների հետ տոնել է իր ծննդյան 30-ամյակը: Տարեդարձին ներկա է եղել դերասանուհու փոքրիկ դուստրը, որին եւս կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

«Չգիտեմ` ինչու, բայց չէի ցանկանում այս տարի նշել, որոշել էի մտերիմներիս հյուրընկալել մեր տանն ու այդ կերպ անցկացնել երեկոն: Կազմելով հյուրերի ցուցակը` հասկացա, որ 50 հոգու հետ տանն ուրախանալը մի փոքր դժվար կլինի: Հավաքույթը շատ հանպատրաստից է եղել, բայց ասեմ` սպասվածից լավ ու գեղեցիկ ստացվեց: Ընկերներս ինձ այնքան հաճելի անակնկալներ են մատուցել, որ էլ ասելու չէ: Մեկը ֆուրշեթն ու սրահի ձեւավորումն էր արել, մյուսը՝ լուսանկարվելու ստենդն էր պատրաստել: Ես միայն իմ հագուստով ու տորթի ընտրությամբ եմ զբաղվել»,- պատմել է հոբելյարը:

Նաիրա Մովսիսյանի 30-ամյակին


Առաջին շնորհավորանքը դերասանուհին ստացել է մտերիմ ընկերոջից ու մայրիկից. «Ժամը 23:57-ին Արման Փահլեւանյանն է զանգահարել ու լավ բարեմաղթանքեր հղել, քանի որ աշխատանքի էի, մայրս նույնպես զանգով է շնորհավորել: Իսկ աղջիկս ինձ համար երգել է: Մի խոսքով` անզուգական օր եմ ունեցել. շատերն են հիշել ու շնորհավորել»:

Խոսելով նվերներից` Նաիրան առանձնացրել է մայրիկի անականկալը.«Տոնական մեկամսյակի կապակցությամբ մայրս ասաց` մեկ օր ունեմ ինձ համար ավտոմեքենա ընտրելու համար, եւ եթե մեկ օրվա մեջ չտեղավորվեմ, այս տարի նվեր չակնկալեմ:): Կես ժամում մեքենա եմ ընտրել: Ուրիշ շատ հիշարժան ու ինձ համար թանկ նվերներ եմ ստացել, որոնց մասին այս պահին կդժվարանամ խոսել»:

Նաիրա Մովսիսյանը` մայրիկի հետ


Նա իր կյանքի ամեն մի օրը նվաճում է համարում.«Ձեռքբերումներս շատ-շատ են, բայց այժմ մի քանիսը կառանձնացնեմ: Անփոխարինելի ձեռքբերում է մորս նման մայր ու դստերս նման աղջիկ ունենալը: Երաժշտական կրթությունս, նվագախմբի հետ աշխատելը: Առանց պարապելու անվճար Թատերական ինստիտուտ ընդունվելը, Նարեկ Դուրյանի ու Հրանտ Թոխատյանի հետ աշխատելը: Սունդուկյանի անվան թատրոնի բեմում հանդես գալը: Հայտնի մի շարք ֆիլմերում, սերիալներում ու ներկայացումներում ընդգրկված լինելը: Շրջագայելն ու աշխարհ տեսնելը: Դեռ շատ նպատակներ ունեմ, որ մինչեւ 40 տարեկանս պետք է հասցնեմ իրականացնել: Այժմ ապրում եմ ինձ 40 տարեկանում տեսնելու երազանքով»,-եզրափակել է նա:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Արուսիկ Մարկոսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին