×


Նաստասյա Կինսկին մասնակցել է «Ոսկե ծիրան»-ի «բերքահավաքին» :)

12-րդ «Ոսկե ծիրան»-ն այլեւս պատմություն է: Երեւանի միջազգային կինոփառատոնի արդյունքներն ամփոփվեցին հուլիսի 18-ին` «Մոսկվա» կինոթատրոնում: Փակման հանդիսավոր արարողությանը ներկա էր նաեւ հայտնի դերասանուհի Նաստասյա Կինսկին:

Նաստասյա Կինսկին` 12-րդ "Ոսկե ծիրան"-ի փակմանը


«Այս մի քանի օրը Երեւան քաղաքի ու երեւանցիների մասին հիացմունքի խոսքեր եմ լսում մեր հյուրերից ու դրանք ինձ երջանկացնում են: Մեր հյուրերը գալիս ու գնում են, իսկ մենք միշտ մնալու ենք այստեղ ու կրկին սպասենք նրանց»,- հանդիսատեսին ողջունեց կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Հիմնական մրցութային անվանակարգերը պահպանվել էին` միջազգային խաղարկային, միջազգային վավերագրական, հայկական համայնապատկեր եւ «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմեր: 

Առաջին անգամ «Ոսկե ծիրան»-ի շրջանակում հանձնվեց «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը, որին արժանացավ գերմանացի ռեժիսոր Մարկ Բրումունդն` իր «Սրբարան» ֆիլմի համար: Լավագույն սցենարի համար Հրանտ Մաթեւոսյանի անվան հատուկ մրցանակը շնորհվեց Գագիկ Մադոյանին:

12-րդ "Ոսկե ծիրան"-ի փակմանը


Միջազգային խաղարկային մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի արժանացավ կոլումբիացի ռեժիսոր Սիռո Գեռայի «Օձի գրկում» ֆիլմը: Ներկայացնում ենք նաեւ այլ անվանակարգերի հաղթողներին.

Ժյուրիի հատուկ մրցանակ
-  «Իշկանուլ», ռեժիսոր Խայրո Բուստամանտե

Միջազգային վավերագրական մրցույթ  -  «Իմաստի ստեղծումը», ռեժիոր Սիմոնե Ռապիզարդա Կազանովա

«Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ - «Ամեն ինչ լավ կլինի», ռեժիսոր Պատրիկ Ֆոլռաթ

Ժյուրիի հատուկ մրցանակ - «Ամեն ինչ՝ վաճառքի», ռեժիսոր Ֆարհադ Ղոլամի

Հայկական համայնապատկեր ազգային մրցույթ - «Մեկ, երկու, երեք», ռեժիսոր Արման Երիցյան

Ֆիպրեսի մրցույթ
- «Մոսկվիչ, իմ սեր», ռեժիսոր Արամ Շահբազյան

Էկումենիկ մրցույթ - «Մոսկվիչ, իմ սեր», ռեժիսոր Արամ Շահբազյան

Խրախուսական մրցանակ -  «Սիվաս», ռեժիսոր  Քաան Մյուժդեջի

Տեքստը` Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին