×


“Նավապետ Քիդի գանձերի կղզի” զվարճանքի մեծ կենտրոն “Երեւան մոլ”-ում :)

Նավապետ Քիդի գանձերի կղզին այլեւս մեր մայրաքաղաքում է:): “Երեւան մոլ”-ում բացվել է զվարճանքի մեծ կենտրոն, որտեղ ամեն օր ժամը 10:00-ից 22:00-ն կարող եք կազմակերպել ձեր երեխաների ուրախ եւ հաճելի ժամանցը:

"Երեւան մոլ"-ում բացվել է "Նավապետ Քիդի գանձերի կղզի" զվարճանքի կոնտրոնը


Կենտրոնում գործում են 50-ինց ավելի խաղային ատրակցիոններ, այդ թվում` լաբիրինթոսը, ավտոդրոմը, մագլցման պատը, կարուսելը, բոուլինգը, տեսախաղերը եւ այլն: Անտարբեր չի թողնի նաեւ XD ձեւաչափով կինոթատրոնը:

"Երեւան մոլ"-ում բացվել է "Նավապետ Քիդի գանձերի կղզի" զվարճանքի կոնտրոնը


“Երեւան Մոլ”-ի մարքեթինգի տնօրեն Շուշան Ավագիմյանը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ զվարճանքի մանկական կենտրոնում գործող մի շարք խաղատեսակներ առաջին անգամ են ներկայացվում հայ սպառողին.“Ջանք ու եռանդ չենք խնայել երեխաներին անվտանգ ժամանց ապահովելու համար. մեծ խաղահրապարակն ու խաղատեսակներից շատերը սերտիֆիկացված եւ ապահովագրված են Զվարճանքի կենտրոնների միջազգային ասոցիացիայի կողմից”:

"Երեւան մոլ"-ում բացվել է "Նավապետ Քիդի գանձերի կղզի" զվարճանքի կոնտրոնը


Հատկանշական է, որ Միացյալ Նահանգներից, Կանադայից եւ եվրոպական երկրներից ներմուծված սարքավորումներից օգտվելն այստեղ բավական մատչելի է.“Սահմանել ենք շուկայական գներ` ցանկանալով, որ ժամանակակից այս ատրակցիոնները հասանելի լինեն փոքրիկների համար”,-նշել է Շուշան Ավագիմյանը:

"Երեւան մոլ"-ում բացվել է "Նավապետ Քիդի գանձերի կղզի" զվարճանքի կոնտրոնը


“Նավապետ Քիդի գանձերի կղզում” պարբերաբար կկազմակերպվեն հետաքրքիր միջոցառումներ եւ մրցույթներ, հատուկ սրահներում կարելի է անմոռանալի դարձնել նաեւ փոքրիկների եւ պատանիների ծննդյան տոներն ու այլ առիթներ.“Բոլորին հրավիրում ենք մեր կենտրոն` հույս ունենալով, որ այն կդառնա ամենասիրված վայրերից մեկը”,-հավելել է “Երեւան մոլ”-ի մարքեթինգի տնօրենը:

Դե ինչ, անպայման այցելեք “Նավապետ Քիդի գանձերի կղզի” եւ կիսվեք տպավորություններով ընկերների եւ մեր ընթերցողների հետ:):

BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին