×


Նատալյա Վոդյանովան միացել է հայկական PicsArt-ին

PicsArt ընկերությունը հայտարարել է, որ սուպերմոդել եւ բարերար Նատալյա Վոդյանովան միացել է իրենց թիմին՝ որպես Նվաճումների տնօրեն: Նա ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին, նաեւ ընդգրկվել է PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։

Նատալյա Վոդյանովան


Հայտնի սուպերմոդելը PicsArt-ի իր էջում երկրպագուների ու PicsArt համայնքի համար պարբերաբար ստեղծարարական ֆլեշ-մոբեր եւ մրցույթներ կկազմակերպի: Ներկայում Վոդյանովան առաջարկում է օգտվել PicsArt-ի իր էջում գտնվող սթիքերներից, որոնք անվճար հասանելի են օգտագործման ու վերախմբագրման համար:

Նատալյա Վոդյանովան


«Ես ոգեւորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։  PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը: Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են»,- նշել է Նատալյա Վոդյանովան:

Մանրամասները կարդացեք այստեղ:  

BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին