×


Նարբեի անակնկալը կնոջ 30-ամյակին եւ Աստղիկի խոստումը

Աստղիկ Պողոսյանը BRAVO.am-ին պատմել է, որ ծննդյան օրն իրեն զգացել է իսկական հեքիաթում: Դերասանուհուն ամուսինը՝ Նարբե Պողոսյանը, ընթրիքի է հրավիրել՝ չասելով, որ նախապես պատրաստվել է երեկոյին:

Նարբեն ռոմանտիկ ընթրիք է կազմակերպել Աստղիկի 30-ամյակին


«Քանի որ մոտ տասն օրից տղայիս տարեդարձն է, իմ ծննդով զբաղվելու ժամանակ չեմ ունեցել: Պարզապես որոշել էինք սեւ ու սպիտակ հագնվել եւ այցելել որեւէ ռեստորան: Այդպես էլ արեցինք, սակայն ճանապարհին Նարբեն խնդրեց մտնել ժամանցի մի վայր, որտեղ արդեն իսկ ռոմանտիկ ընթրիքի սեղան էր պատվիրել՝ զարդարված 30 մոմերով ու ծաղիկներով»,-ասել է հոբելյարը:

Աստղիկը նշել է, որ թեեւ խաղացել է նմանօրինակ տեսարաններում, երբեք չի պատկերացրել, որ իրական կյանքում էլ այդպիսի անակնկալի կարժանանա. «Աննկարագրելի մթնոլորտ էր՝ բարձրակարգ երաժշտություն, մոմեր, ծաղիկներ…»:

Նարբեն եւ Աստղիկ Պողոսյանները


Աստղիկի 30-ամյակի նվերը կլինի ավտոմեքենայի տեսքով, որը սակայն նա դեռեւս չի կարողանում ընտրել.«Նարբեն ուզում էր, որ ծննդյանս օրը մեքենան ռեստորանի պատուհանի տակ լիներ, բայց դեռ չենք գտնում մեր նախընտրածը»:

Դերասան-ամուսինները ընթրիքի սեղանի շուրջ խոսել են նաեւ գործնական հարցերի մասին.«Նարբեն ասաց՝ պետք է շարունակենք մեր հեռուստատեսային աշխատանքը, եւ քանի որ ամենն ինձնից է կախված, խոստացա, որ առաջիկայում անպայման եթեր կվերադառնանք»:

Այս տարի Աստղիկը ծննդյան տորթի մոմերը փչելիս երազանք չի մտապահել, ասում է` իր երազանքները նյութական չեն:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` զույգի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին