×


Նարե Գեւորգյան.«Դժվար ընտրության առաջ էի կանգնել»

«Շանթի» երաժշտական նախագծերից հայտնի, «Պրեմիերա 3»-ի հաղթող Նարե Գեւորգյանն օրերս հարսանեկան զգեստի փնտրտուքների մեջ է եղել եւ այդ մասին լուսանկարի միջոցով տեղեկացրել է նաեւ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում իրեն հետեւող երկրպագուներին:

Նարե Գեւորգյանը


26-ամյա երգչուհին BRAVO.am-ի հետ զրույցում ասել է՝ թեեւ լուրեր տարածվեցին, որ պատրաստվում է ամուսնանալ, զգեստն իրեն անհրաժեշտ էր լուսանկարահանման համար.«Եթե ընտրյալ ունենայի, միգուցե մտածեի ամուսնանալու մասին, բայց սիրտս դեռ ազատ է: Շուտով հարսի կերպարում նոր ֆոտաշարք եմ անցնելու: Ասեմ՝ հարսի զգեստ ու աքսեսուարներ ընտրելը շատ բարդ ու պատասխանատու գործ է: Դժվար ընտրության առաջ էի կանգնել. տեսականին շատ էր, իմ հագով զգեստները՝ քիչ:)»: Նա նաեւ խոստովանել է, որ հարսի թագը գլխին դնելու պահին հուզվել է:

Նարե Գեւորգյանը


Օրեր անց համացանցում կհայտնվի Նարեի նոր երգը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Գիսանե Պալյանն է: «Ռիթմիկ գործ է, կարծում եմ՝ կսիրվի: Ոչ միայն այս, նաեւ այլ մի շարք երգերի հիման վրա հոլովակներ նկարահանելու ցանկություն ունեմ: Պարբերաբար նորություններով կներկայանամ»,-եզրափակել է նա: Նշենք, որ երգչուհին ամեն երեկո Երեւանի տարբեր ակումբներում հանդես է գալիս կենդանի կատարումներով:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am /
Լուսանկարները` Նարեի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին