×


Նարե Գեւորգյան.«Ընտանիքս առանց ինձ մեկնեց…»

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա «Շանթ»-ի «Ժողովրդական երգ. Նոր սկիզբ» համերգը, որին կմասնակցեն Գարիկ Պապոյանը, Սեւակ Ամրոյանը, Նարե Գեւորգյանը, Սոնա Ռուբենյանը, Եվա Եգանյանը Արմեն Դավթյանը, Ժաննա Դավթյանը եւ այլք։ Այս մասին BRAVO.am-ին հայտնել է Նարե Գեւորգյանը.«Հինգ էստրադային եւ հինգ ժողովրդական երգիչներով կունենանք մեծ համերգ։ Այժմ փորձերին ենք մասնակցում եւ սպասում հանդիսատեսի հետ հանդիպմանը»։

Նարե Գեւորգյանը


25-ամյա երգչուհին ամիսներ առաջ «Արեւ» երգով հաղթեց «Շանթ»-ի «Պրեմիերա» նախագծում` հեղինակ Լիանա Թորոսյանից նվեր ստանալով նաեւ «Անձրեւ» երգը, որը եւս առաջիկայում կներկայացնի։ Նրա վերջին ձայնագրությունը «Թաքնված սեր» սերիալի սաունդթրեքն է, որի հիման վրա տեսահոլովակ կնկարահանվի.«Սկզբում որոշել էինք, որ երգը կարճ կլինի, հետո հասկացանք, որ գեղեցիկ է, կարելի է ավարտուն դարձնել։ Ռեժիսոր Հրաչ Ղուկասյանի հետ դեռ սյուժեն չենք որոշել, բայց մինչեւ սերիալի ավարտը պատրաստ կլինի»։

Նարե Գեւորգյանը


Նարեն երկու երաժշտական հաստատություններում վոկալ է դասավանդում փոքրիկներին, երգում է ժամանցի վայրերում, այս ամռան ընթացքում գրեթե չի հանգստացել.«Ամեն օր աշխատանքի եմ, նույնիսկ մեկ երեկոյի ընթացքում ակումբից ակումբ եմ հասցնում գնալ ու երգել։ Ընտանիքս առանց ինձ մեկնեց Մոսկվա… Մեկ շաբաթ էլ չեմ հանգստացել»։

Նարեի խոսքով՝ երեխաների հետ աշխատելը հաճույք է պարգեւում, իրեն դիմում են՝ ընկեր Նարե կամ Նարո.«Որքան մեղմ եմ վերաբերվում, այդքան էլ պահանջկոտ եմ. եթե իմ ուզած արդյունքը չի ստացվում, երկար պարապում եմ, ծնողները մի քանի ժամ սպասում են, բայց երեխաները չեն հոգնում։ Լինում են ծնողներ, որ պարտադիր կերպով ուզում են իրենց երեխան երգի, բայց բացատրում ենք, որ փոքրիկը երաժշտական տվյալներ չունի։ Հիմնականում երաժշտական լավ տվյալներով սաներ ունեմ, բայց տաղանդավորներին մատներիս վրա կարող եմ հաշվել»:

BRAVO.am   
Լուսանկարները` Նարե Գեւորգյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին