×


Նարե Գրիգորյանը նշանադրվել է

BRAVO.am-ն ամիսներ առաջ պատմել է, որ Նարե Գրիգորյանն ընտրյալ ունի: Այսօր արդեն երգչուհին շնորհավորանքներ է ստանում նշանադրության առթիվ, իսկ ապագա ամուսինն Արամ Շամիլյանն է.«Նա մասնագիտությամբ իրավաբան է: Մեր հարաբերություններում ամեն բան հրաշալի է»,-մեզ հետ զրույցում ասել էր Նարեն:

Արամ Շամիլյանը, Նարե Գրիգորյանը եւ Վիգեն Ահարոնյանը


Հարաբերություններն օրինականացնելու առաջին քայլը կատարած զույգը երեկ խնջույք է կազմակերպել ռեստորանային համալիրներից մեկում՝ հրավիրելով հարազատներին, ընկերներին եւ գործընկերներին, որոնց թվում՝ ամուսիններ Անահիտ Շահբազյանին եւ Կարեն Զադիրյանին, Վիգեն Ահարոնյանին, Նարեկ Մակարյանին: Վերջինս մի քանի կատարում է նվիրել սիրահարներին:

Անահիտ Շահբազյանը եւ Կարեն Զադիրյանը՝ Նարե Գրիգորյանի եւ Արամ Շամիլյանի նշանադրությանը


BRAVO.am-ը շնորհավորում է Նարեին եւ Արամին ու երջանկություն մաղթում:

BRAVO.am
Լուսանկարները` «Ֆեյսբուք»-ից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին