×


Նարեի դողը, Rippi-ի կծած աղի բլիթը եւ Մաշայի զվարճանքը :)

Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի տոնի խորհրդանիշներից մեկն աղի բլիթն է։ Համաձայն ժողովրդական ավանդույթի՝ չամուսնացած երիտասարդները տոնին նախորդող գիշերն աղաբլիթ են ճաշակում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: BRAVO.am-ը թեմայի շուրջ զրուցել է դեռեւս չամուսնացած երգչուհիների հետ։):

Մաշա Մնջոյանը


«Հայաստանի ձայնը 1» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը կերել է երեկվա տոնական համերգի ժամանակ իրեն բաժին հասած աղի բլիթը.«Պարզապես փորձեցի զվարճանքի համար, երազ էլ տեսա, բայց այն տոնի հետ չէր առնչվում. բավական շատ մարդիկ կային, իմ երգչախմբի հետ էի։ Նախորդ տարի էլ էի փորձել, կրկին երազ չէի տեսել, երեւի դեռ ժամանակը չէ։ Առհասարակ, հաճախ եմ երազներ տեսնում, ինչ-որ երեւույթներ կատարվում են»,- պատմել է երգչուհին` հավելելով, որ սիրո մասին իր նոր երգը չի հասցրել ներկայացնել, ուստի պրեմիերան տեղի կունենա Սուրբ Վալենտինի տոնին:

Rippi-ն


Rippi-ն այնքան էլ չի հավատում աղաբլիթի խորհրդին եւ չի ուտում.«Երբեք չեմ կերել, երեկ էլ տվեցին, բայց այնքան հոգնած գնացի տուն, որ մոռացա ուտեմ։ Ճիշտն ասած` առավոտյան կծեցի, բայց հեչ չհավանեցի։ Երբեմն երազներ տեսնում եմ, որոնք կատարվում են։ Քանի որ չեմ կերել, չեմ կարող ասել՝ որքանով է այս ավանդույթը ճիշտ, բայց ամեն դեպքում սիրուն խորհուրդ ունի»։

Նարե Գեւորգյանը


«Հայսուպերսթար»-ից հայտնի Նարե Գեւորգյանն անկեղծորեն պատմել է, որ մի քանի տարի շարունակ ուտում է, այս տարի էլ բացառություն չի արել.«Ամեն անգամ խառը երազներ եմ տեսել, բայց այս տարի արական սեռի ոչ մի ներկայացուցչի չտեսա։ Փոխարենն ինքս ինձ տեսա. իբրեւ բեմում եմ, չի ստացվում, նորից եմ փորձում երգել։ Նախորդ տարիներին տեսել եմ իմ բնագավառի մարդկանց, հիմա նրանց ամեն անգամ տեսնելիս մարմնովս դող է անցնում։ Նույնիսկ երեք տարի շարունակ տեսել եմ նույն մարդուն, բայց երբեք չեմ ասի, որ իրեն տեսել եմ, ես էլ թույլ չեմ տալիս, որ քայլեր անի, ընկերական հարաբերություններ ունենք»։

BRAVO.am
Լուսանկարները՝ BRAVO.am-ի եւ երգչուհիների անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին