×


Նարեկ Բավեյան.«Երեխայիս անվան շուրջ դեռ մտածում ենք»

Նարեկ Բավեյանն այս օրերին կնոջ հետ Վիեննայում է: Նա BRAVO.am-ին հայտնել է, թե ինչու են որոշել ձմեռային տոներն անցկացնել Ավստրիայի մայրաքաղաքում. «Մենք, իհարկե, կարող էինք տարվա այս եղանակին տաք որեւէ երկիր մեկնել, բայց ես էլ, կինս էլ ծովի սիրահար չենք: Մեզ ավելի հետաքրքիր է եվրոպական ճարտարապետությունն ու մշակույթը: Շատ գեղեցիկ է այստեղ, ուղղակի հրաշք է»:

Նարեկ Բավեյանը` կնոջ հետ` Վիեննայում


Երգիչը Նոր տարին դիմավորել է աշխատանքային մթնոլորտում` շուրջ 300 անծանոթի հետ.«Արդեն չեմ էլ հիշում, թե վերջին անգամ երբ եմ ընտանիքիս հետ եղել տարեմուտին: Ավանդույթի համաձայն` հարազատներս հավաքվում եւ միասին նշում են, իհարկե, առանց ինձ:)»,-ասել է նա` հավելելով, որ տարեվերջին էլ «Դոմինո» սիթքոմի անձնակազմի հետ Մոսկվայի կրեմլյան պալատի համերգասրահում մասնակցել է ամենամյա «Տաշի շոու»-ին:

Նարեկ Բավեյանը` կնոջ հետ` Վիեննայում


Այս տարին Նարեկի ընտանիքի համար առանձնահատուկ է լինելու. կինը` Քրիստինան, ամռանը նրան որդի կպարգեւի: Ապագա ծնողները փոքրիկի անվան ընտրության հարցում չեն շտապում: Երգիչը մեզ հետ զրույցում նշել է` անսահման երջանիկ է, որ հայր է դառնալու, 2016-ից ակնկալում է առողջություն, որ օգտակար լինի ինչպես ընտանիքին, այնպես էլ երկրպագուներին:   

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարեկ Բավեյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW