×


Նարեկ Բավեյան.“Բախտս իսկապես բերել է”

Նարեկ Բավեյանն այս շրջանում հեռուստադիտողին առավելապես ներկայանում է ոչ թե երգչի, այլ դերասանի կարգավիճակում: Նա BRAVO.am-ին հայտնել է, որ “Արմենիա TV”-ի “Դոմինո” սիթքոմում է նկարահանվելու առաջարկը ստացել է ռեժիսոր Հարություն Խալաֆյանից, կերպարին եւ սյուժեին ծանոթանալուց հետո սիրով համաձայնել է:

"Դոմինո" սիթքոմի նկարահանումներին


“Ինձ ամեն տեղ պատկերացնում եմ: Չկարծեք, թե գլուխ եմ գովում, պարզապես հետաքրքրասեր եմ եւ ուզում եմ շատ բաներ փորձել: Սիթքոմը հետաքրքիր ձեւաչափ է, հումորն էլ դրական է ազդում մարդկանց վրա: Կերպարին ծանոթանալով՝ հասկացա, որ իզուր չեմ տարիներ շարունակ հաճախում մարզասրահ եւ կարող եմ ցույց տալ արդյունքը”,- ասել է Նարեկը:

Սերիալում նկարահանվելու փորձ ունեցող երգիչը հայտնել է տեւական ժամանակ եթերից բացակայելու պատճառը.“Մինչ այս հետաքրքիր առաջարկ չի եղել:  Բնականաբար, ունեմ չափանիշներ, որոնցով առաջնորդվում եմ. ժամանակին շատ էին ժարգոնային բառապաշարով, գռեհիկ արտահայտություններով հարուստ քրեական աշխարհի մասին սերիալները, որտեղ իմ մասնկացությունը չէի տեսնում”:

Նարեկ Բավեյանը` կնոջ հետ


Թեեւ սիթքոմի նկարահանումները շատ ժամանակ են պահանջում, Նարեկը նշում է, որ երգարվեստը երբեք երկրորդ պլան չի մղել եւ չի մղի.“Գուցե այս պահին թվում է, թե այն տուժում է, սակայն այդպես չէ: Դադարից հետո էլ ավելի նոր գաղափարներ են ծնվում: Նոր երգեր ունեմ, մտածում եմ հերթական տեսահոլովակի մասին, նախատեսում եմ արտասահմանյան համերգային ծրագրեր իրականացնել”:

Ընտանիքի մասին խոսելիս էլ երգիչն ասել է, որ Նորայրի կերպարում հանդես գալը տանը խանդի տեսարանների առիթ չի դառնում:).“Այս առումով եւս իմ բախտս իսկապես բերել է”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարեկ Բավեյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին