×


Նարեկ Մակարյան .«Գողացել են ինձ համար ամենաթանկը»

Կոտրել են Նարեկ Մակարյանի ավտոմեքենայի ապակիները, գողացել փաստաթղթերը, գումար եւ այլ իրեր: BRAVO.am-ի հետ զրույցում երգիչը նշել է, թե այսօր առավոտյան է նկատել, որ իրեն կողոպտել են:

Նարեկ Մակարյանը


«Երեկ ATV-ում նկարահանումից հետո ժամը 20:00-ի սահմաններում տուն եմ վերադարձել, կայանել մեքենան տան հետնամասում, ապա տաքսիով գնացել իմ նախկին պրոդյուսերի հետ հանդիպման, ում հետ դեռեւս չպարզած հարցեր ունենք: Վերադարձել եմ տուն, ոչինչ չեմ նկատել: Առավոտյան մայրս լվացք փռելիս նկատել է, որ ավտոմեքենայի հետեւի ապակին բաց է: Մտածեցի՝ ես եմ բաց թողել, շուտ իջա ներքեւ, որ փակեմ, ու տեսա` բոլոր ապակիները ջարդված են»,-պատմել է նա:

Նարեկի խոսքով` ավտոմեքենայից գողացել են պայուսակ, որի մեջ իր համար ամենաթանկարժեքն է եղել.«Տարել են երաժշտական մինուսներս` այն երգերը, որոնք պետք է նոր հնչեին: Ամանորից հետո պատրաստվում էի նոր տեսահոլովակ նկարել, բայց դրա երգի մինուսն էլ են տարել: Տարօրինակ է, թե գողն ինչու է տանում ֆլեշը»:

Նարեկ Մակարյանը


Երգիչն արդեն ոստիկանություն է դիմել.«Անձնագիրս թողել են, բայց վարորդական իրավունքս տարել: Ինձ պետք է շտապ գտնել իմ գործիքավորումները»,- ասել է նա եւ հորդորել վերադարձնել դրանք՝ խոստանալով դրամական պարգեւ:

BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Մակարյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW