×


Նարեկ Մակարյանը նույնպես “Հյուսիս-հարավ”-ում է :)

Նարեկ Մակարյանը բիզնես սկսելու մտադրություն ունի: Թե ինչու է որոշել երգին զուգահեռ այլ աշխատանքով զբաղվել, նա BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ իրեն հետաքրքրում է նոր ոլորտ, որտեղ դեռ իրեն չի փորձել, բայց կարծում է` կստացվի. “Երգելով կարողանում եմ գումար աշխատել, ուղղակի բիզնեսն էներգիաս ու հնարավորություններս սպառելու նոր միջոց է: Շոու-բիզնեսում լինելն էլ նման է բիզնես վարելուն: Ծրագրածս բիզնեսը մասամբ կապված է իմ ոլորտի հետ”:

Նարեկ Մակարյանը


Նարեկի համար մեկ այլ ոլորտ է որպես դերասան նկարահանվելը: Ի թիվս այլ երգիչների, նա եւս “Հյուսիս-Հարավ” ֆիլմի դերակատարներից է.“Միշտ ասում եմ, որ ինձ դերասան չեմ համարում, քանի որ չունեմ համապատասխան կրթություն, բայց զբաղվում եմ իմ սիրելի հոբբիով եւ փորձում եմ ինքս իմ խաղի վրա աշխատել: Այս ֆիլմում հումորային ու պոզիտիվ կերպարում եմ”,-պատմել է նա եւ հավելել, որ նոր սերիալում նկարահանվելու առաջարկ էլ ունի:

Խոսելով իր առաջին մասնագիտության մասին` երգիչն ասել է, որ օրեր առաջ երկու նոր երգ է հեղինակել.“Հնարավոր է` սաունդթրեք դառնան: Մեկ այլ երգ էլ գրել եմ մի երգչուհու համար. կոչվում է “Անգիտակցաբար”, խոսքերի հեղինակը Գայանե Ավետիսյանն է”:

Նարեկ Մակարյանը


Սեպտեմբերին կկայանա Նարեկի “Հավատա” երգի տեսահոլովակի պրեմիերան, որն ամիսներ առաջ նկարահանվել է Մոսկվայում: Ռեժիսորը Զառա Նազարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը.“Մասշտաբային աշխատանք են արել՝  տեխնիկական ու խորեոգրաֆիայի առումով: Արդեն սկսել եմ հաջորդ տեսահոլովակի նախապատրաստական աշխատանքները եւ զուգահեռ զբաղվում եմ երգի ընտրությամբ ու գործիքավորմամբ”:

Երգիչը երկարատեւ հանգստի չի մեկնի, ինչպես հայտնել է, աշխատանքն այս շրջանում հագեցած է:

BRAVO.am
Լուսանկարները` Նարեկ Մակարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին