×


Նարեկ. “Իմ դեպքում ուրիշ է` հայաֆիկացված”

Նախկին “Հայք” խմբի անդամ Նարեկը, որը շարունակում է իր գործունեությունը որպես ռեփեր, ներկայացրել է անհատական առաջին CD-ն: Կասկադի սրճարաններից մեկում տեղի ունեցած շնորհանդեսին ներկա են եղել Նարեկի ընկերները, մտերիմներն ու գործընկերները:

Նարեկ. “Փորձել եմ տարբեր թեմաների անդրադառնալ, որ լսողին հաճելի լինի”


“Հայաֆիկացում”, այսպես է կոչվում ռեփերի ալբոմը, որի շնորհանդեսի տեղը Նարեկը հատուկ էր ընտրել. “Ես այստեղ եմ ապրում` Կասկադի հարեւանությամբ: Տանը մոտիկ է, ուզում էի, որ ուղիղ իջնեմ շնորհանդեսիս:)”:

Նարեկի խոսքերով՝  “Հայաֆիկացում”-ը ինտերակտիվ առաջին սկավառակն է, որի գաղափարն ու դիզայնն իրականացրել է իր ընկերը՝ Էդուարդը. “Դրա մեջ կա թաքնված բոնուս կատարում. հեռախոսով սկանավորում ես QR կոդը, հետո դիտում վիդեոն”:

CD-ում դուետներ կան Հ.Տ. Հայկոյի, Գրիշա Աղախանյանի, Սուպեր Սաքոյի, Սոնե Սիլվերի, Մայրանուշի, A. Chilla-ի հետ: “Հայաֆիկացում” ձայնասկավառակում ներառված է 20 երգ. “Փորձել եմ տարբեր թեմաների անդրադառնալ, որ լսողին հաճելի լինի: Հայաստանի, շոու-բիզի, մեր առօրյայի մասին տարբեր գործեր կան”:

Նարեկը, Հ.Տ. Հայկոն կնոջ եւ դստեր հետ


“Հայաստանում ձայնասկավառակ ունենալը կոմերցիոն առումով այդքան էլ շահավետ չէ, կեղծ տարբերակներ շատ կան վաճառքում, բայց իմ դեպքում ուրիշ է, քանի որ օրիգինալ սկավառակ ունենալով` կարող ես ինտերակտիվության իմաստը հասկանալ: Երեւի դա էլ կօգնի, որ կեղծ ձայնասկավառակ չլինի”, - նշել է Նարեկը:

Այժմ գործում է “Մեծ Հայք” խումբը, Նարեկն էլ իրեն համարում է հայկական ժողովրդական ռեփ կատարող, նաեւ նկարահանվում է հեռուստասերիալում. “Ինձ համար հաճելի է. նկարվում եմ սերիալում, բայց դերասան չեմ: Չեմ կարծում, որ ռեփը դրանից տուժում է, մենակ բարդ է ժամանակի մեջ տեղավորվելը”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Աղվան Խաչատրյանի /Bravo.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW