×


Նարինե Մկրտումյան.«Ամուսինս չկարողացավ մերժել»

Երգչուհի Նարինե Մկրտումյանը տոնական եռուզեռի ընթացքում հասցրել է ամանորյա գեղեցիկ ֆոտոշարք իրականացնել ընտանիքի հետ, որն էլ տրամադրել է BRAVO.am-ին, իսկ զրույցում ամփոփել անցնող 2016-ը:

Նարինե Մկրտումյանի ընտանիքը


«Երկար տեւեց»


Նոր տարին մեզ համար ընտանեկան տոն է, որոշեցինք տոնական ու ընտանեկան ֆոտոշարք ունենալ: Ամուսինս էլ, թեեւ չի սիրում մասնակցել նկարահանումների, այս դեպքում չկարողացավ մերժել: Աղջիկս՝ Ինեսը, շատ թիթիզ է ու նկարվել շատ է սիրում: Լուսանկարահանումը երկար տեւեց, արդյունքում բավականին շատ լուսանկարներ ունեցանք:

Ընտանիքի հետ՝ տանը

Անցած 4-5 տարիներին աշխատանքի պատճառով Ամանորը տանը չեմ դիմավորել, բայց այս տարի որոշել ենք տանը միասին դիմավորել 2017 թվականը, որից հետո հունվարի առաջին օրերին տարբեր միջոցառումների կմասնակցեմ:

Նարինե Մկրտումյանի երեխաները


Բոլորի նման

Մենք էլ բոլորի նման պատրաստվում ենք Նոր տարուն: Հաճույքով եմ անում գործերը, ինչն էլ չեմ հասցնում, օգնում են մայրիկս եւ սկեսուրս:

«Ուրախացել ենք»

Անցնող տարուց գոհ եմ: Ստեղծագործական վերելքներ չեմ գրանցել, բայց մեր ընտանիքում շատ հաջողություններ ենք ունեցել երեխաների հետ կապված, ուրախացել ենք դրանցով: 2017-ից սպասելիքներն ավելի շատ են՝ կապված արդեն մեր խմբի հետ. պետք է լավ տարի լինի:

Նարինե Մկրտումյանն՝ ամուսնու հետ


Երեխաներս նամակներ չեն գրել, բայց ասել եմ, որ պետք է իրենց ցանկությունները հայտնեն, քանի որ Ձմեռ պապն արդեն մոտենում է մեր երկրին: Տղաս լեգո է ուզել, իսկ աղջիկս դեռ չի կողմնորոշվում:

«Խաղաղ տարի եմ ցանկանում»

Կուզեմ՝ մեր երկրի համար խաղաղ տարի լինի, ցրտաշունչ ձմռանը հաջորդի արեւոտ գարունը, եւ թե մարտը, թե ապրիլը լինեն խաղաղ, քանի որ դարեր շարունակ եղել են դաժանության ամիսներ: Անգամ այս ցուրտ եղանակին լինենք ուրախ, չմտածենք ոչնչի մասին, քանի որ մեր հողը, ջուրը լավն է, ուտելիքը համեղ է, եթե մարդկանց կենցաղն էլ լավը դառնա, երկրագնդի վրա Հայաստանից լավ տեղ չի լինի:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Մկրտումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին