×


Նարինե Մկրտումյանի ծովափնյա հանգիստն ամուսնու հետ

Նարինե Մկրտումյանն օրերս բարձր տրամադրությամբ վերադարձել է Շարմ էլ Շեյխից: Երգչուհին BRAVO.am-ին է տրամադրել հանգստի ընթացքում արված լուսանկարները, նաեւ պատմել է, թե որն էր ուղեւորության առիթը. «Որոշեցինք ամուսնուս ծննդյան տարեդարձն այնտեղ տոնել: Մեզ միացան նրա ընկերները, եւ այս անգամ առանց երեխաների մեկնեցինք»:

Նարինե Մկրտումյանն` ամուսնու հետ


7 օրվա ընթացքում զույգը հասցրել է արեւայրուք ընդունել, նավով շրջել, շոուների մասնակցել, նաեւ հայերեն սովորեցնել հյուրանոցի անձնակազմին. «Պասիվ հանգիստ եմ վայելել, իսկ դայվինգից եւ սաֆարիից հրաժարվեցի. էքստրիմի սիրահար չեմ: Հետաքրիր էր, որ երբ իմացան` երգչուհի եմ ու ճանաչված, ծաղիկներով դիմավորեցին հերթական միջոցառման ժամանակ: Նավի վրա էլ գիդը մեր լավաշից փորձեց, նաեւ իր ընկերոջը հյուրասիրեց. շատ հավանեցին: Իսկ ես այնտեղի ուտելիքը չհավանեցի»:

Նարինե Մկրտումյանը


Նարինեն նշել է նաեւ, որ ամուսնու տարեդարձը միջազգային բացօթյա ուրախ երեկույթի է վերածվել.«Բարձր երաժշտություն էինք միացրել եւ բոլորին մեր շուրջը հավաքել»:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Նարինե Մկրտումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին