×


Նարինե Պետրոսյանը դստեր համար խնջույք է կազմակերպել :)

Նարինե Պետրոսյանի ավագ դուստրը` Անին, օրեր առաջ դարձել է 7 տարեկան: Այս առիթով Երեւանի դրամատիկական թատրոնի դերասանուհին աղջկական խնջույք է կազմակերպել, իսկ հոբելյարն ու քույրը հյուրերին ներկայացել են մուլտհերոսների կերպարներով:):

Նարինե Պետրոսյանն` ամուսնու հետ


BRAVO.am-ի հետ զրույցում Նարինեն ասել է, որ դստեր ցանկությամբ միջոցառմանը հրավիրել են միայն նրա մտերիմ ընկերներին.«Առանձնապես մեծ բան չենք արել. աղջիկներով հավաքվեցին, ուրախացան: Անին եւ Աելիտան մարմնավորել են հայտնի «Սառցե սիրտը» մուլտֆիլմի հերոսուհիներին` հագնելով արքայադստեր կապույտ զգեստներ:)»:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Դերասանուհին տոնական տորթն էլ ընտրել է կապույտի եւ սպիտակի համադրությամբ. «Աղջիկս շատ բարձր տրամադրություն ուներ, ընկերուհիների հետ պարել, ուրախացել է: Նաեւ նախապես ասել էր` մոմերը փչելիս ինչ երազանք է մտապահելու, բայց չեմ բարձրաձայնի, որ ցանկությունը շուտ իրականանա:)»:

Նարինե Պետրոսյանի դուստրերը


Տեքստը` Մերի Պողոսյանի /BRAVO.am/
Լուսանկարները` Նարինե Պետրոսյանի անձնական արխիվից
 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW