×


Նարինե Պետրոսյանի ամուսնությունը շփոթություն է առաջացրել :)

“Ֆեյսբուք”-ի հայ մի շարք օգտատերեր երեկվանից քննարկում են Նարինե Պետրոսյանի կարգավիճակի փոփոխությունն ու շնորհավորական հաղորդագրություններ ուղարկում, իսկ դերասանուհու ընկերները, որոնք տեղյակ էին նրա` ամուսնացած լինելու եւ երեխաներ ունենալու մասին, հայտնում են իրենց զարմանքը:

Նարինե Պետրոսյանը


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ խոսակցությունների պատճառ է դարձել իրենց ամուսնությունն ազդարարող թարմ տարեթիվը.“Անծանոթների անհանգստացնող եւ անտեղի նամակներից խուսափելու համար որոշեցինք սոցիալական ցանցում նշել մեր կարգավիճակը: Փոփոխությունն արեց ամուսինս, պարզապես տարեթիվը չէր նշել. մենք պսակադրվել ենք 2007 թվականին”:

Նարինեի խոսքով` սխալն արդեն ուղղված է, սակայն իր “նոր” ամուսնությամբ հետաքրքրվողների թիվը չի նվազել:):

Նարինե Պետրոսյանն` ամուսնու հետ


BRAVO.am-ը խոստանում է առաջիկայում պատմել դերասանուհու ընտանիքի մասին եւ գեղեցիկ ֆոտոշարք ներկայացնել:

Նշենք, որ Նարինե Պետրոսյանի հետ մեր նախորդ զրույցը  դերասանուհու` նոր ֆիլմաշարում նկարահանվելու առիթով էր. “Արտավազդ 2014”-ում “ Լավագույն երիտասարդ դերասանուհի” տիտղոսին արժանացած Նարինեն հանդես կգա Առաջին ալիքի “Փրկագին” դետեկտիվում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Նարինե Պետրոսյանի անձնական արխիվից եւ YerevanResto.am-ի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին