×


Նարինե Սուլթանյան.“Մարտի 2-ին նախընտրում եմ միայն ընտանիքիս հետ լինել”

Նարինե Սուլթանյանն այսօր՝ մարտի 2-ին, դարձել է 36 տարեկան: BRAVO.am-ի հետ զրույցում դերասանուհի-հաղորդավարուհին հայտնել է, որ ծննդյան տարեդարձը նշում է մտերմիկ միջավայրում՝ միայն իր ընտանիքի եւ հարազատների հետ:

Նարինե Սուլթանյանը


Հոբելյարի դուստրը՝ 4,5 տարեկան Միլան, կեսգիշերին համբուրել է մայրիկի այտն ու շնորհավորել.“Նա արդեն ամեն ինչ գիտակցում ու ընկալում է. ինձ համար նկարել է ընտանեկան մի նկար` պատկերելով ինձ, հայրիկին ու իրեն ծովի մոտ: Նրա համար ուրախալի օր է. պետք է տորթի մոմերը փչի, առաջինն ինձ շնորհավորի, ես էլ իրեն ամեն հարցում կարեւորում եմ”:

Նարինեն, ով հեռուստատեսությունում աշխատելուց զատ նաեւ շարունակում է դասավանդել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, մեզ հետ զրույցում պատմել է, որ նվերների հարցում քմահաճ չէ եւ սիրով է ընդունում. “Դրանք շատ տարբեր են` օծանելիքից մինչեւ դիմահարդարման պարագաներ, սպասքից մինչեւ նկարներ ու տարբեր հուշանվերներ: Օծանելիքի ամեն բույր չէ, որ հավանում են, բայց երբ նվիրում են, ուրախանում եմ”:

Նարինե Սուլթանյանն` ամուսնու հետ


“Նանե” հեռուստածրագրի հաղորդավարուհին խոստովանել է, որ նախկինում իր ծննդյան օրը չի սիրել.“Առաջ ընկերներս էին ինձ բերման ենթարկում, բայց հիմա հասկանում եմ, որ ամեն տարիք իր հետաքրքրությունն ունի, թեպետ այդքան էլ լավ չէ մեծանալը:): Տարեցտարի համոզվում եմ, որ մարտի 2-ին նախընտրում եմ միայն ընտանիքիս հետ լինել, իհարկե, հետո նաեւ ընկերուհիներիս հետ եմ նշում: Ամենահաճելին այն է, որ ոչ միայն իմ մտերիմները, այլեւ անծանոթները, որոնք ինձ գիտեն եթերից, շնորհավորում են ու իրենց մաղթանքները հղում”:

BRAVO.am
Լուսանկարները` Նարինե Սուլթանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին