×


Նելլի.«Հատուկ միտում չեմ ունեցել…»

Երեխաների պաշտպանության միջազգային օրը երեկ նշել են նաեւ Երեւանի մանկական երկաթուղում։ Փոքրիկներին ուրախացրել են խաղավարները, ծաղրածուներն ու մուլտհերոսները, համերգային ծրագիրը վարել է Մեգգին, երգել են Մերի Քոչարյանը, Արման Սիմոնյանը, Դավիթ Վարդանյանը, Էլինա Չոլախյանը, տարբեր վոկալային խմբեր։

Նելլիի ընտանիքը


Համերգի կազմակերպիչներից մեկը՝ երգչուհի Նելլին, BRAVO.am-ին հայտնել է, որ մանուկներին նվիրված երեք բարեգործական համերգ են իրականացրել.«Քանի որ հունիսի 1-ին միջոցառումները շատ են, մենք կազմակերպեցինք բարեգործական համերգներ անապահով ընտանիքների երեխաներ համար։ Փոքրիկները ոչ միայն համերգի հանդիսատես դարձան, այլեւ օգտվեցին կարուսելներից ու խաղերից։ Երբ Իրինա Թովմասյանն իմացավ մանկական մեր ակցիայի մասին, Մեգգիի հետ միացավ եւ ամեն կերպ մեզ աջակցեց»։

Նելլին եւ Մեգգին


Մայր դառնալուց հետո Նելլին սկսել է մանկական ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել.«Հատուկ միտում չեմ ունեցել, ինքնաբերաբար սկսեցի երեխաների հետ աշխատել։ Աղջիկս էլ մասնակից է լինում որպես հանդիսատես, իսկ բեմ բարձրանալու ձգտում առանձնապես չունի. նրան ավելի շատ հետաքրքրում է, թե մաման ինչով է զբաղվում»։

Նելլիի ընտանիքը


Երգչուհու 4-ամյա դուստրը՝ Անահիտը, մանկապարտեզ է հաճախում, որտեղ եւս իր հասակակիցների հետ տոնել է հունիսի 1-ը.«Գիտակցելով, որ իր տոնն է, մեզնից նվեր էր ակնկալում, որն էլ ստացավ։ Քանի դեռ երեխա չունեի, ինձ համար հունիսի 1-ը պարզապես տոն էր, հիմա առաջնահերթ նրա տոնն է։ Փորձում ենք այդ օրը լիարժեք անցկացնել, նաեւ մտածում, թե մյուս երեխաներին ինչպես կարելի է ուրախացնել։ Անահիտի ծնվելուց հետո գիտակցում եմ Երեխաների պաշտպանության օրվա կարեւորությունը»։

BRAVO.am   
Լուսանկարները տրամադրել է Նելլին

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW