×


Նելլիի նոր աշխատանքն ու “Sweet Baby”-ի շնորհանդեսի հյուրերը :)

Նելլին այսուհետեւ կներկայացնի մանկական հեռուստածրագիր, որի շնորհանդեսին հրավիրել էր ինչպես փոքրիկ երգիչների, այնպես էլ բազմաթիվ երեխաների, որոնց թվում էր նաեւ իր դուստրը` 2 տարեկան Անահիտը: Երգչուհին այս անգամ աշխատելու է կադրից դուրս` որպես մանկական ծրագրի պրոդյուսեր եւ ռեժիսոր.“Առաջին մասնագիտությամբ հենց ռեժիսոր եմ, ուստի այս աշխատանքն ինձ ոչ միայն հարազատ է, այլեւ ցանկալի”:

Նելլին` ամուսնու եւ դստեր հետ


Համերգ-շնորհանդեսի հյուրերի համար երգել են “Մանկական Նոր ալիք”-ի մասնակից Դավիթ Վարդանյանը, Միլին, Ավետիսը եւ այլք: Հնչել է նաեւ ծրագրի հիմնը`“Sweet Baby” երգը:

Արմեն Դիլանյանը, Սարգիս Ավետիսյանը, Նելլին, Յանա Հովհաննիսյանը եւ Գրիգոր Կյոկչյանը


Հաղորդումը կվարի 12-ամյա Յանա Հովհաննիսյանը, որը 8 տարեկանից երգում է: “Նրան հրավիրեցինք փորձնական նկարահանման եւ, տեսնելով ունակությունները, միանգամից հասկացանք, որ գտել ենք մեր հաղորդավարին”,-BRAVO.am-ին հայտնել է Նելլին, Յանան էլ պատմել, որ մեծ ոգեւորությամբ է պատրաստվում յուրաքանչյուր նկարահանմանը.“Երբ նոր էի սկսել երգել, մայրիկիս միշտ ասում էի, որ շատ եմ ուզում հաղորդավարուհի դառնալ. երազանքս կատարվեց”:

“Sweet Baby” հեռուստածրագիրը կվարի Յանա Հովհաննիսյանը


“Sweet Baby”-ին կցուցադրվի սեպտեմբերի 14-ից` “Լայմ” հեռուստաընկերության եթերում: Ծրագրի տնօրեն Արմեն Դիլանյանի հետ Նելլին կստեղծի մի քանի բաժնից բաղկացած տեղեկատվական հաղորդում, որը նախատեսված է երեխաների, նաեւ ծնողների համար.“Հաղորդավարուհին կներկայացնի, թե ինչ ժամանցի վայրեր կան, ինչպես խնամել, հագցնել երեխային, որ խաղալիքներն են անվնաս փոքրիկի համար, նախապատվություն տալ պետական, թե մասնավոր մանկապարտեզներին եւ այլն”:

Երգչուհու խոսքով` “Sweet Baby” ծրագրի առանձահատկությունն այն է, որ հեռուստատեսությամբ երեւալ ցանկացող յուրաքանչյուր երեխա, ով կարողանում է գեղեցիկ արտասանել, երգել, պարել, հնարավորություն ունի ծրագրի մասնակիցը դառնալ: 

BRAVO.am   
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին